Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Երեխաները Մեր Երկրի Ապագա Պատմության Շինարարներն Են

December 28, 2020
in Mobile Home, Newsletter, Յօդուածներ
0
Երեխաները Մեր Երկրի Ապագա Պատմության Շինարարներն Են
 Մերի Սահակեան
Այս վերջին ամիսների ծանր ապրումների, բացասական իրադարձությունների ազդեցությամբ պայմանավորված, մեր բնակչության մեծ մասը սթրեսի մեջ է, ինչը ենթադրում է որոշակի վարքագիծ։ Յուրաքանչյուրը մի ռեակցիա է ունենում արտաքին և ներքին հավասարակշռության խախտման ժամանակ։ Սթրեսածին գործոններն ինչպես գիտենք շատ են, իսկ թե ինչպես մենք կարձագանքենք սթրեսին, կախված է մեր դաստիարակությունից, կրթվածությունից, տարիքից։ Բոլորս գիտակցում ենք, որ բավարար ռեսուրս գոնե առաժմ, չունենք մեր առջև ծառացած խոչընդոտները հաղթահարելու, խնդիրները լուծելու համար և, ոչինչ, բացի համբերելուց, անցյալից դասեր քաղելուց ու ուժերի գերլարումով աշխատանքի լծվելուց՝ անել չենք կարող։ Մեր արցախցի բարեկամներն էլ կորցնելով իրենց կայուն միջավայրը, որն իր հետ բերում է նոր ապրելակերպ ենթարկվեցին տարբեր ծանրության հոգեբանական և հոգեմարմնական վնասվածքների։
Իսկ նրանք, ովքեր մարդկային կորուստներ ունեցան, բոլորիս ուշադրության և սիրո կարիքն ունեն։ Նրանց կորուստն անդառնալի է…
Դառնալով երեխաներին, պետք է հասկանանք, որ նրանք էլ անմասն չեն այս ամենից։ Նրանց համար էլ ծանր է սոցիալական, կրթական միջավայրի փոփոխությունը։ Ընդհանրապես կորոնավիրուսով պայմանավորված, ողջ աշխարհի համար էր դժվար տարին, իսկ պատերազմող երկրների համար՝ ուղղակի դժոխային տարի էր…
Տարեվերջում բոլորս անհամբեր սպասում ենք տոների, հատկապես երեխաները։ Շատերը գտնում են, որ եթե տանը երեխա կա, ապա պետք է տունն ու տոնածառ զարդարել, բայց ես ավելի ճիշտ եմ համարում այս տարի զերծ մնալ այդ տոնական տրամադրություն ապահովող ամեն բանից, քանի որ ցանկացած տոն նախ մեր ներսում է ծնվում, ապրում, հետո միայն դուրս գալիս արտաքին միջավայր։ Իսկ յուրաքանչյուր իսկական հայի սրտում դժվար թե ուրախություն գտնվի այսօրերին։ Եվ երեխան դա տեսնում ու զգում է։ Հավատացեք, նրանք ցանկանում են խոսել մեզ հետ այդ թեմայի շուրջ, մի անտեսեք պատերազմի թեման, մի խուսափեք խոսել երեխաների հետ։ Դա երեխային պաշտպանելու միջոց չէ, մենք պետք է թույլ տանք և նպաստենք, որ նրանք առերեսվեն իրականության հետ, որքան էլ դա ցավալի և տխուր լինի, մենք պետք է ձևավորենք նրանց աշխարհայացի հիմքը, տեսակը։ Պետք է զրուցենք երեխաների հետ, այդպես ամրապնդելով մեր միջև կապն ու վստահությունը։ Դրանով խրախուսում ենք, որ նրանք հետագայում էլ կիսեն մեզ հետ իրենց մտահոգությունները, վախերը, մտքերը։ Սկսեք անցյալից, որպեսզի ավելի լավ պատկերացնեն ներկան, թող իմանան, որ բոլոր զոհված զինվորներն իրենց եղբայրներն են, որ նրանց շնորհիվ է խաղախությունն ու կապույտ երկինքը, որ հիմա վայելում ենք, և որ մենք էլ մե՛ր ձևով պետք է կատարենք մեր պարտքը նրանց հիշատակի հանդեպ։ Տառապանքը հղկում է թե մեծի և թե փոքրի ոգին։ Թող առանց տոնածառ մնան այս տարի, թող իրենց մեծ ու պատասխանատու զգան, թող զինվորին հարգել իմանան։
Քանի որ դաստիարակել չի նշանակում ուղղել երեխայի սխալը, հրահանգնռր տալ, դրվատել, այլ առաջին հերթին պետք է ապրել մարդասիրորեն, օրինակ լինել։
Երեխաները մեր երկրի ապագա պատմության շինարարներն են, եկեք ճիշտ դաստիարակենք նրանց։
Previous Post

Արցախ

Next Post

Leaders Of Breakaway Nagorno-Karabakh Reject Azerbaijani Claims Of Deadly Attack

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.