Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Անհեթեթ, տգետ են բոլոր այն պնդումները, թե ՀՀ-ն «միջանցքի» տրամադրման բանավոր խոստում է տվել. վարչապետ

December 15, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Անհեթեթ, տգետ են բոլոր այն պնդումները, թե ՀՀ-ն «միջանցքի» տրամադրման բանավոր խոստում է տվել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթները, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է. վարչապետը շեշտում է, որ  եռակողմ հայտարարությունն այս գործընթացում ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ հայտարարեց կառավարության նիստում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքներին:

Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարության նաև 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք  է միջանցք տրամադրի: «Բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև ՀՀ կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար անհեթեթ, նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկին»,-վստահեցրեց Փաշինյանը:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է: «Եվ, հետևաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանն ու շահագործմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»,-ասաց նա:

Վարչապետը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որով ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում:

«Ադրբեջանը մինչև այժմ պահում և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլ նաև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»,-ասաց Փաշինյանը:

Previous Post

Գուտերեշը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Next Post

Ադրբեջանի շարունակական պնդումը, թե ԼՂ գոյություն չունի, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է. Փաշինյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.