Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Զապել Եսայանի նամակն իր աղջկան Սոֆի Եսայանին

June 17, 2022
in Mobile Home, Newsletter, Յօդուածներ
0
Զապել Եսայանի նամակն իր աղջկան Սոֆի Եսայանին
1914, մարտի 20, Սկյուտար
Շատ սիրելի աղջիկս,
Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ:
Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քեզ մոտ, Փարիզում, և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Ես Բատիին գրել եմ իմ ուշացման պատճառը, և նա քեզ կբացատրի, թե ինչու եմ մի քանի շաբաթ հետո գալու: Այդ հետաձգումն առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:
Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք, և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասել, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն՝ անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ արդեն որոնես քո ուղին, և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը, ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:
Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:
Սիրելի Սոֆի, քո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն հարմարավետ ասպարեզներ: Եվ ճիշտ կանեն: Որովհետև նրանք ունեն միայն մեկ մտահոգություն. դառնալ լավ քաղաքացիներ, և հետևաբար՝ ընտանիքի լավ մայրեր: Այնինչ դու պարտավոր ես հայացքդ բարձրացնել ավելի վեր, պարտավոր ես միտքդ լարել՝ պիտանի և լայնարձակ մի գործողություն ընդգրկելու համար: Դու պետք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է և փառաշուք:
Թե ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պետք է որոշես: Բոլոր ճանապարհներն էլ լավ են և «բոլոր ճանապարհները դեպի Հռոմ կտանեն», տվյալ դեպքում՝ դեպի գերագույն նպատակը: Ես հուսով եմ, որ քո ունակություների և կամքի մասին իմ կարծիքը ամենևին էլ չափազանցված չէ և համընկնում է քո ձգտումներին:
Ես, մայրիկը և Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ հուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կհանդիպենք:
Քեզ տեսնել տենչացող մայրդ՝
Զապել
Հ.Գ. Քո ծննդյան տարեդարձի առթիվ ուղարկում եմ մի նվեր, որը հաճելի անակնկալ կլինի: Բայց այն ձեռքդ կհասնի մի քանի օրից:
Previous Post

Russian Right Sets Up New Analytic Center To Fight Western Influence At Home And Abroad – OpEd

Next Post

Biden tries to climb down from Ukraine ledge

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.