ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսը պաշտոնապես ներկայացվեցին դեկտեմբերի 12-ին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից՝ հավելելով. ««Նետոյի առասպելը» Թումոյի 15-ից 22 տարեկան երիտասարդների թիմի ստեղծած յուրօրինակ խաղն է, որն իր խաղացողներին առաջարկում է Նետո մոլորակում դարերով տեղի ունեցող կոռուպցիոն խնդիրները լուծելու ձևեր: Իրեն հանդիպող զանազան իրավիճակներում խաղացողը լուծում է խնդիրներ ու կայացնում որոշումներ՝ փորձելով խուսափել կոռուպցիայից, բացահայտել կամ դատապարտել այն: Այս ամենը օգնում է սովորել կոռուպցիայի զանազան դրսևորումների մասին և պայքարել դրանց դեմ: Խաղի ստեղծագործական երիտասարդ թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով նման կարևոր խնդրի մասին բարձրաձայնող ուսուցողական հարթակը դարձնել հետաքրքրաշարժ և գրավիչ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր ԱնտոնիՍվիտալսկին միջոցառման բացման արարողությանը նշեց. «Թումոյի ուսանողների աշխատանքնինձ տարավ նոր գալակտիկաների բացահայտումների ու հիմա ձեզ էլ հրավիրում եմ` միանալումեր ուսումնասիրությանը: Ուսանողների գաղափարները, ստեղծագործ մտածողությունն ուծրագրավորման հմտությունները հույսի ցուցանիշ են Հայաստանի բոլոր երիտասարդներիհամար»: Իսկ խաղի կոնցեպտ արտիստներից Աստղիկ Հարությունյանը ընդգծեց. «Անչափշնորհակալ ենք Թումոյին և Եվրոպական միությանը, որովետև նրանք մեզ հնարավորությունտվեցին ոչ միայն այսպիսի մեծամասշտաբ նախագծի մեջ կիրառել Թումոյում ստացած մեր գիտելիքները, այլև ստեղծելու մի գաղափար, որը կարող է հենց մեր սերնդին՝ երիտասարդությանը ցույց տալճանապարհ, որով քայլելով մենք կարող ենք հասնել կոռուպցիայից զուրկ հասարակության»:
Թումո–ԵՄ խաղը դեռ դրա մեկնարկից առաջ հասցրել է արժանանալ մի շարք միջազգային և տեղական մրցանակների: 2017-ին այն արժանացել է լավագույն ստեղծարար նորարարություն մրցանակին` Եվրոպայի ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում՝ Գերմանիայի Էսսեն քաղաքում, իսկօրեր առաջ խաղի ստեղծագործական թիմը ճանաչվեց «Տարվա երիտասարդություն»՝ Իրավաբանների հայկական ասոցացիայի ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Թիմը նաևպատվով ներկայացրել է Հայաստանը Իտալիայի Լուկա քաղաքի կոմիքսների և խաղերի փառատոնում»: