Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Թուրքիայի ՍԴ որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շենքը 92 տարի անց կվերադարձվի հայկական հիմնադրամին

December 14, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Թուրքիայի ՍԴ որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շենքը 92 տարի անց կվերադարձվի հայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» անվամբ հայտնի շենքը, որը 1930թ. բռնագրավվել էր թուրքական պետության կողմից, 92 տարի անց կվերադարձվի հակական «Սանասարյան»  հիմնադրամին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24-ը:

Թուրքական Sözcü թերթի հաղորդած տեղեկության համաձայն էլ շենքի սեփականության իրավունքի փոփոխության հարցով Պոլսո Հայոց պատրիարքարանը դատարան է դիմել դեռևս 2011թ.:  Պատրիարքարանի բողոքի հիման վրա Գերագույն դատարանի 1-ին քաղաքացիական պալատը 2017թ.  բեկանել է դատարանի որոշումը: Սակայն առարկությունից հետո պալատի բեկանված որոշումը կրկին հեռացվել է, իսկ  ընդդեմ Պատրիարքարանի դատարանի վճիռը մնացել օրինական ուժի մեջ։

Այնուհետև «Սանսարյան» հիմնադրամը  այս փաթեթը ներկայացրել է Սահմանադրական դատարան և անհատական դիմում է ներկայացրել։ Դիմումում նշվել է, որ հիմնադրամը ստեղծվել է հայ երեխաների կրթության և վերապատրաստման կարիքները հոգալու համար։ Դիմումում փաստարկվել է, որ 1952 թվականին նահանգային իշխանության  կողմից կատարված գրանցումը համարվում է ապօրինի գրանցում, քանի որ այն հիմնված չի եղել դատարանի որևէ որոշման վրա։

Սահմանադրական դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հայցն ընդունելի է, խախտվել է Սահմանադրության 35-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, և որոշման պատճենն ուղարկել Արդարադատության նախարարություն։

Հայ անվանի վաճառական և բարերար Մկրտիչ Սանասարյանը Ստամբուլի Սիրքեջիում գտնվող  իջևանատունը 1889թ. գնել էր Էրզրումում (Կարին) իր կողմից 1881 թվականին հիմնված Սանասարյան վարժարանի  համար եկամուտ ապահովելու համար։ Իջևանատան գնմամբ ստեղծվել է «Սանսարյան» հիմնադրամը։

1915 թվականի Հայոց ցեղասպանության դեպքերից հետո Էրզրումում գործող վարժարանը փակվել է, վարժարանի փակվելուց հետո  բռնագրավված իջևանատան շենքը 1920 թվականին վերադարձվել է Հայոց պատրիարքարանին։ Այնուհետև Թուրքիայի կառավարությունը 1930 թվականին շենքը վերջնականապես բռնագրավել է:

Այս տարիների ընթացքում «Սանասարյան հանը» ծառայել է, որպես ոստիկանության, ապա որպես տնտեսական դատարանի շենք:

Previous Post

Գարեգին Երկրորդը դիմել է միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի անմարդկային գործողություններին հակազդելու համար

Next Post

‘US-Türkiye journey to take just half hour by rocket soon’

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.