Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջոցով միլիարդատեր դարձածները միլիոններ են ծախսում եկեղեցիներ, վանքեր ու մատուռներ վերականգնելու համար

June 15, 2013
in Յօդուածներ
0

Մեղքերի քավու՞մ կամ թոթափու՞մ, թե՞ հետքերը կորցնելու փորձ…

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ հայերից բռնազավթված գույքի միջոցով միլիարդատեր դարձած «Սաբանջը» և «Քոչ» խմբերը ներկայում միլիոններ են ծախսում քրիստոնեկան հավատքի շինություններ վերականգնելու նպատակով:  

Ինչպես հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, մի շարք մեծահարուստներ, այդ թվում` «Սաբանջը» և «Քոչ» խմբերը, Բալըքեսիրի Այվալըք գավառում գտնվող հին եկեղեցին, մատուռը, վանքը և տները գնելով` միլիոններ են տրամադրել դրանք վերականգնելու նպատակով: Բնականաբար վերակառուցվող սույն պատմական շինությունները ոչ թե կկատարեն իրենց հիմնական գործառույթները, այլ կվերածվեն թանգարանի` նորանոր մեծ շահույթներ ապահովելով դրանց վրա միլիոնավոր գումարներ ծախսած մեծահարուստներին: Լրատվական գործակալության փոխանցմամբ` միայն «Սաբանջըն» 30 միլիոն թուրքական լիրա է տրամադրել Այվալըքի Ալիբեյ կղզում` Փաթրիչա վայրում, գտնվող Այըշըղը վանքը վերակառուցելու համար: 2009 թ. այստեղ մեկնարկած վերակառուցողական աշխատանքները 2012-ին ավարտին են հասցվել, և Սուզան Սաբանջը Դինչերը վանքին թանգարանի կարգավիճակ տալու նպատակով արդեն իսկ դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարություն:

Ինչ վերաբերում է դարձյալ հայերի լքյալ գույքի միջոցով միլիարդատեր դարձած «Քոչին», ապա Ռահմի Քոչի անունը կրող Թանգարանների և մշակույթի հիմնադրամի կողմից վերականգնվում է դարձյալ Այվալըքի Ալիբեյ կղզում գտնվող հունական Թաքսիյարհիս եկեղեցին: Շուրջ 9 միլիոն թուրքական լիրա արժեցած վերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հուլիս ամսին: Աղբյուրի հաղորդմամբ` 1873 թ. կառուցված սույն եկեղեցին կղզու ամենագեղեցիկ և նշանավոր շինությունն է:

Այս ամենը նախ արվում է զբոսաշրջության միջոցով շահույթ ապահովելու նպատակով: Վերակառուցվող քրիստոնեկան հավատքի այս շինությունները զբոսաշրջիկներին կգրավեն ոչ միայն իրենց հնությամբ, այլ նաև գտնված վայրի բնական գեղեցկությամբ: Սակայն, բացի դրամական շահից, կա նաև մեկ այլ` գաղտնի նպատակ. այդ կերպ «թոթափել» այն մեղքը, որ իրենք կրում են` հայերից ու Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյաներից մեծ թվով գույք խլելու համար:

Ուշագրավ է, որ «Սաբանջը» և «Քոչ» խմբերի «քրիստոնեասեր» այս վերաբերմունքը չի սահմանափակվում միայն եկեղեցիներ, մատուռներ ու վանքեր վերականգնելով:  Վերջերս Սաբանջը համալսարանում, որը պատկանում է նույնանուն խմբին, տեղի ունեցավ սեմինար, որը, որքան էլ աբսուրդ թվա, նվիրված էր Ցեղասպանության ժամանակ հայերից բռնազավթված գույքի թեմային: Բանախոսն էր «Օրենքների ոգին. հետևել Ցեղասպանության հետքին` «Լքյալ գույքի» մասին օրենքներում» գրքի համահեղինակ Ումիթ Քուրթը, ով այս ուսումնասիրությունը գրել էր Թաներ Աքչամի հետ համատեղ: Ումիթ Քուրթը ընդամենը մի քանի օր առաջ` մայիսի 18-ին, Սաբանջը համալսարանի հրավերով բանախոսեց «Հայերը գոյության և անգոյության աքցանում. հետևել Հայոց ցեղասպանության հետքին «Լքյալ գույքի» մասին օրենքներում» թեմայով…

Հարց է առաջանում. մի՞թե «Սաբանջըն» և «Քոչը» փորձում են այդ կերպ իրենց հարստության աղբյուրի հետքերը կորցնել…

Մելինե Անումյան

 

Previous Post

Ալբերտ Ոսկանյան. Ի վերջո կառավարությունը պիտի հասկանա խնդրի լրջությունը և հաշվի նստի գիտնականների հետ, այլապես վտանգված կլինի երկրի ապագան

Next Post

Հռոմի Պապին Հետ Իր Հանդիպումին Մասին Զեկուցելով. «Վատիկան Հայոց Հողային Պահանջները Քաղաքական Սակարկութեան Չի Դներ» Յայտնեց Ներսէս Պետրոս Ժթ. Պատրիարք

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.