Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Կարսում

February 1, 2021
in Mobile Home, Արեւելահայերէն Լուրեր
0
Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Կարսում
https://www.azatutyun.am-Հեղինե Բունիաթյան
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարությունները 2020 թվականի օգոստոսին

Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։

Վարժանքները կշարունակվեն ավելի քան տասը օր։ «Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», – օրեր առաջ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։ Նախատեսվում է նաև փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունները։

Ձմեռային այս վարժանքները նորություն չեն․ մի քանի տարի է՝ երկու երկրների զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, սակայն, դրանց հանդեպ ուշադրությունը շատ ավելի մեծ է թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում։ Ռազմական փորձագետները հիշեցնում են՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժություններից մեկուկես ամիս անց Ղարաբաղում սկսվեց 44-օրյա պատերազմը, որին, ըստ մի շարք հաղորդումների, ուղղակի մասնակցություն են ունեցել նաև թուրք զինվորականները։ «Ձմեռ-2021»-ը ևս ուժի ցուցադրում է՝ Հայաստանը վախի մթնոլորտում պահելու համար», – կարծում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Մինչ վարժանքների մեկնարկը՝ անցած շաբաթավերջին, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու։ Հյուրընկալելով թուրք բարձրաստիճան զինվորականին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին խոսել էր երկուստեք ռազմական կապերը ամրապնդելու և ընդարձակելու մասին, պնդելով, թե դա նպաստում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է՝ թուրք-ադրբեջանական վարժանքները ոչ միայն չեն նպաստում, այլև կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին Անկարայից և Բաքվից հնչող հավաստիացումները։ «Հայաստանի սահմանների մոտ իրականացվող զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ», – օրեր առաջ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Previous Post

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր

Next Post

Kosovo, Israel To Formally Establish Relations Following U.S.-Brokered Deal

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.