Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ինչո՞ւ Հայաստանում փոքր բիզնեսը չի խոշորանում

October 6, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Ինչո՞ւ Հայաստանում փոքր բիզնեսը չի խոշորանում

https://hy.armradio.am-Հասմիկ Դիլանյան

Հայաստանի համախառն ներքին արդյունքում փոքր ու միջին բիզնեսի մասնաբաժինը 80 տոկոս է, փոքրինը՝ շուրջ 30 տոկոս։ Սա փորձագետների կարծիքով լուրջ թիվ է։ Բայց մտահոգություն կա, որը կիսում են նաև կառավարությունում․ մեր երկրում փոքր բիզնեսը դժվարությամբ է միջին դառնում, միջինն էլ՝ խոշոր։ Գործադիրում կարծում են, որ խոչընդոտում են հարկային արտոնությունները և փոփոխություններ են առաջարկում։

Եվրոպայում 40 փոքր ու միջին ձեռնարկությունից մեկն է դառնում խոշոր, Հայաստանում՝ 500–ից մեկը։ Կառավարությունում կարծում են, որ պատճառը հարկային համակարգն է․ փոքր բիզնեսը չի ձգտում խոշորանալ՝ հարկային արտոնություններից չզրկվելու համար։ Մեր երկրում 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը, եթե գրանցված է որպես միկրոձեռնակություն, ազատվել է հարկերից, աշխատողների համար էլ պայամանական՝ 5 հազար դրամ եկամտային հարկ է վճարում։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցնում է, որ ինքնազբաղված միկրոձեռնարկատերերն ազատված են նաև անուղղակի հարկերից։ Բացի դրանից՝ միկրոձեռնարկատեր գրանցված անձը բնակարանը վարձակալության տալիս ազատվում է նաև 10 տոկոս եկամտային հարկի վճարումից։ Գործադիրում պարզել են՝ բիզնեսն ավելի ու ավելի շատ է օգտագործում այս հնարավորությունները։ Որոշել են փակել սողանցքերը՝ օրենսդրական փոփոխություններ առաջարկելով.

«Եթե անձը ունի պասիվ եկամուտներ, օրինակ՝ բնակարան է տալիս վարձակալության,  միկրոձեռնարկատիրության կարգավիճակը նրան թույլ չի տալիս պասիվ եկամուտներն ազատել հարկումից։ Միայն այդ կարգավիճակը ընտրելու ուժով, քաղաքացին չի կարող ակնկալել, որ կարող է հարկումից ազատվել»։

2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվելու է 75 հազար դրամ՝ 68 հազար փոխարեն։ Գործատուն նվազագույն աշխատավարձ վճարելու համար 20 հազար դրամ եկամտային հարկ է վճարում, մինչդեռ միկրոձեռնարկատիրության սուբյեկտը  5 հազար դրամ։

«Այդ պայմաններում միայն այն հանգամանքը, որ գործատուն իրեն հայտարարել է որպես միկրոձեռնարկատեր, բավարար է, որ իր աշխատակցի համար 5 հազար դրամ վճարի։ Դա իրեն արտոնյալ պայմաններում է դնում այն անձանց նկատմամբ, որոնք իրենց աշխատակիցների համար 20 հազար դրամ պետք է վճարեն։ Առաջարկում ենք միջավայրը հավասարեցնել»։

Վերջին մի քանի տարիներին  Հայաստանում նկատվում է բիզնեսի փոխկապակցվածության դեպքերի կտրուկ աճ։ Պետական եկամուտների կոմիտեից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ 2019-ին բիզնեսների փոխկապակցվածության 116 դեպք է գրանցվել, 2020-ին՝ 190, իսկ միայն 2021-ին՝ արդեն 276 դեպք, 2019-ի ցուցանիշից 2,5 անգամ ավելի շատ։

Այս վիճակագրության մեջ առավելապես այն տնտեսավարողներն են, որոնք, այսպես ասենք, հնարամտություն են ցուցաբերել և այս կամ այն պատճառով, օրինակ,  դադարեցրել են մի անվանմամբ գործող բիզնեսի գործունեությունը ու շարունակել են մեկ այլ անվանմամբ։ Նպատակը միկրո ձեռնարկատիրության  դաշտում գործունեությունը շարունակելն է, որտեղ հարկերն ավելի ցածր են։

Արդյո՞ք միայն հարկերից խուսափելն է պատճառը, որ Հայաստանում փոքր բիզնեսը միջին, միջինն էլ՝ մեծ չի դառնում։ Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ հարկային արտոնությունները, իհարկե, խոչընդոտում են։ Ուստի հարկային օրենսդրության վերանայման անհրաժեշտություն կա։

«Բիզնեսը բիզնես է՝ անկախ նրանից  մե՞ծ է, փո՞քր է, միջի՞ն է թե՞ խոշոր։ Հարկային պարտավորությունը պետք է ավելի ընդգծված լինի։ Հարկային պարտավորությունը պետք է նաև համամասնական լինի։ Ինչու է պետք է մեկ միջին կազմակերպություն եկամտային հարկ վճարի 21 տոկոս, միկրոձեռնարկությունը՝  հինգ հազար դրամ»։

2020թ. ՓՄՁ ոլորտի Համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 27,7%՝ 2019թ. նույն ցուցանիշը գերազանցելով 1,7%-ով՝ հիշեցնում է տնտեսագետն իր «Փոքր և միջին ձեռնարկատիրությունն ու COVID-19 համավարակը. հիմնախնդիրներ և զարգացման նոր հնարավորություններ» հետազոտությունում։

Իսկ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց, Հայաստան 2019/2020» հետազոտությունից այլ ցուցանիշ է մեջբերում․ «Հայաստանում  յուրաքանչյուր հինգերորդ չափահաս անձն ընդգրկված է ձեռնարկատիրական որևէ սկսնակ գործունեությունում, որը 7-րդ ցուցանիշն է ուսումնասիրությանը մասնակցած 50 երկրի շարքում: Ավելին՝ Հայաստանի բնակչության 28%-ը զբաղվում է որևէ բիզնեսով։ Բայց այստեղ նույն մտահոգությունն է՝ գերփոքր կազմակերպությունները չեն վերածվում փոքրերի, փոքրերը՝ միջինի, միջինն էլ՝ խոշորի:

«Փոքր բիզնեսը, որի տեսակարար կշիռը բավականին մեծ է, հիմնականում առօրյա խնդիրներ է լուծում։ Հայաստանում ձեռնարկատիրական արժեհամակարգ ձևավորված է, սակայն, որոշակի ժամանակահատվածում այն ձևախեղվեց՝ իր վարքագծով ավելի քաղաքակիրթ դառնալու փոխարեն»։

Հայաստանում ՓՄՁ-ն  հիմնականում ներգրավված է մեծածախ և մանրածախ առևտրի, ապա մշակող արդյունաբերության ու սպասարկման ոլորտներում։ մասնագետներն արձանագրում են, որ նորարարական դաշտում ավելի պասիվ է, մինչդեռ սա նույնպես բիզնեսն ընդլայնելու հնարավորություն է։ ՓՄՁ ոլորտում ներգրավված է 200 հազարից ավելի մարդ։

Previous Post

Erdoğan attends European Political Community summit in Prague

Next Post

Ստեփանակերտը երբեք չի խուսափել Բաքվի հետ երկխոսությունից․ Դավիթ Բաբայան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.