ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի մասնակցելու ձևաչափի վերաբերյալ հարցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, «Ելք» դաշինքն արտահերթ ընտրություններին միասնական ցուցակով է մասնակցելու, թե դաշինքի անդամ քաղաքական ուժերն առանձին-առանձին կմասնակցեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. ««Ելք» դաշինքը իր հետագա անելիքները քննարկում է»:
Հարցին՝ ինքը հակվա՞ծ է ընտրություններին գնալ «Ելք» դաշինքով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը հակված է հասնել առավել արդյունավետ լուծումների: