Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ինչ փուլում է ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը. պարզաբանում է Գեղամ Մանուկյանը

September 15, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Ինչ փուլում է ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը. պարզաբանում է Գեղամ Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները նախորդ օրը հավաքել են 35 ստորագրություն, նրանց անհրաժեշտ է առնվազն ևս 18 ստորագրություն՝  անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իրենք պաշտոնապես սկսե՞լ են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով:

«Մենք պաշտոնապես հայտարարություն արել ենք: Մեր պատգամավորները ձևաթղթի վրա դրել են ստորագրություններ: Հիմա աշխատանքներ են տարվում, հիմա ակնկալում ենք, որ ևս 18 պատգամավոր միանա: Նաև, բնականաբար, կարող են քաղաքական համաձայնություններ լինել»,-ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ ձևաթղթում լինելու է նաև ընդդիմության՝ վարչապետի թեկնածուի անունը: Պատգամավորը կարծում է, որ շատ կարճ ժամանակում այդ մասին կլինի հայտարարություն: Պատգամավորի խոսքով՝ նախորդ օրը իրենք ներկայացրել են 35 ստորագրություն: Ամբողջական ձևաթուղթը կլինի, երբ այդ 35-ին միանա ևս 18 պատգամավոր:

Նա չի բացառում, որ իրենց կարող են միանալ նաև պատգամավորներ իշխանությունից:

Նախորդ գիշերը, երբ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մտել էին ԱԺ շենք՝ վարչապետին անվստահություն հայտնելու նպատակով:

Previous Post

ՄԱԿ-ը հույս ունի, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հրադադարը կպահպանվի

Next Post

Համասփիւռքեան կառոյցներու ներկայացուցչական  հանդիպում Անթիլիասի մայրավանքին մէջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.