Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«Իսլամական Պետութեան» Վտանգը Եւ Թուրքիան

August 23, 2014
in Յօդուածներ
0
«Իսլամական Պետութեան» Վտանգը Եւ Թուրքիան

ԱՄԲԵՐԻՆ ԶԱՄԱՆ

 Թուրքական «Taraf» թերթում տպագրուել է Թուրքիայում յայտնի լրագրող Ամբերին Զամանի յօդուածը, որտեղ հեղինակն անդրադառնում է «Mashable» էլեկտրոնային պարբերականում յայտնուած տեղեկութեանը, թէ Անկարայից 14ամեայ մի տղայ անդամագրուել է «Իրաքի եւ Շամի իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեանը: Ամբերին Զամանն անդրադառնում է «Mashable»ի հրապարակած նիւթին եւ քննում տարածաշրջանում տիրող դրութիւնը: Յօդուածը թարգմանաբար եւ որոշ կրճատումներով ներկայացուած է ստորեւ:
Թուրքիայում կատարուող իրադարձութիւնների մասին կրկին արեւմտեան մամուլից ենք տեղեկանում: «Իրաքի ու Շամի իսլամական պետութեան» զինեալները հասել են մինչեւ Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Այն, ինչ Անկարայի Հաջըբայրամ պատմական թաղամասի վերաբերեալ պատմում է «Mashable» հանրայայտ էլեկտրոնային պարբերականը, պարզապէս ահասարսուռ է:
Անկարայից 14 տարեկան մի երեխայ զինուորագրւում է «Իսլամական պետութեանը» եւ վիրաւորուելով կազմակերպութեան զինեալների կողմից՝ թողնւում է սահմանին: «Mashable»ն Անկարայում հանդիպում է այդ երեխայի հօրը: Վերջինս մեղադրում է Թուրքիայի կառավարութեանը, որ մարդկանց տանում է ջիհադականների մօտ: Երեխայի հայրը լացակումած ձայնով ասում է. «Ինչպէ՞ս է լինում, որ 14 տարեկան երեխան առանց անձնագրի կարողանում է հատել սահմանը»:
Եւ մէկ հարց. ինչո՞ւ Հաջըբայրամ:
Քաղաքի վերակառուցման ծրա-գրերը հարուածում են նաեւ Հաջըբայրամին: Զբօսաշրջիկների համար հաստատութիւններ, գոյ-նզգոյն խանութներ սարքելու համար Հաջըբայրամը վերածւում է իսկական գետոյի: Գործազրկութեան հետ մէկտեղ աճում է նաեւ յանցագործութեան մակարդակը: Մի «արմատական իմամ», որի անունը չի նշւում, աշխատանքներ է իրականացնում Հաջըբայրամում զինեալներ հաւաքագրելու ուղղութեամբ: Ամենաքիչը 100 հաջըբայրամցի երիտասարդ «Իսլամական պետութեանն» անդամակցելու նպատակով մեկնել է Սիրիա: Այս երկրում քանի՞ Հաջըբայրամ կայ:
Այս հարցի պատասխանն ամենաառաջինը պէտք է փնտռի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուն: Յունիսի 10ին «Իսլամական պետութեան» զինեալների կողմից գերեվարուած Մոսուլի հիւպատոսութեան աշխատակիցները ե՞րբ պէտք է ազատուեն: Յայտնի՞ է որեւէ մէկին:
Իշխանութիւնը գրաքննում էր մամուլը եւ դատապարտում ԱՄՆի կողմից «Իսլամական պետութեան» դէմ ուղղուած օդային հարուածները՝ պատճառաբանելով, թէ գերիները կը տուժեն: Սակայն, միւս կողմից, լուրեր էին հրապարակում, թէ իրենք երկար ժամանակ ճնշում են գործադրել ԱՄՆի վրայ, որպէսզի այդ երկիրը միջամտի տեղի ունեցող իրադարձութիւններին:
Դրութիւնն այսպիսին է. տարածաշրջանում Թուրքիայի ամենամօտ ռազմական գործընկերը համարուող Իրաքեան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլը «Իսլամական պետութեան» վերահսկողութեան տակ անցնելու եզրին է: Սակայն վտանգի պահին օգնութեան են հասնում Իրանն ու ԱՄՆը եւ ոչ թէ Թուրքիան, դրան գումարած՝ նաեւ Քրդստանի աշխատաւորական կուսակցութեան սիրիական մասնաճիւղը՝ «Ժողովրդական պաշտպանութեան ջոկատները»: Վերջինս կարողացաւ փրկել Սինջարի լեռներում մնացած 20 հազար եզդիների, թուրքմէնների, քրիստոնեաների ու նրանց անվտանգ վայրեր տեղափոխել՝ դառնալով տարածաշրջանի աստղը եւ միջազգային մամուլի սիրելին:
Քրդստանի աշխատաւորական կուսակցութեան մարտիկները քրդական զինուժի հետ մէկտեղ «Իսլամական պետութեան» ձեռքից վերցրին Մահմուր գիւղաքաղաքը: Հերթը Սինջարինն է: Ամենեւին չպէտք է զարմանալ, ԱՄՆը, որ տարածաշրջանում հզօր դաշնակից է փնտռում, առանց Անկարայի հաւանական առարկութիւնները հաշուի առնելու՝ «Իսլամական պետութեան» դէմ պայքարում սկսի համագործակցել Իրանի եւ «Ժողովրդական պաշտպանութեան ջոկատներ»ի հետ:

«Սիվիլնեթ»

Previous Post

Լեւոն Անանեանի Ծննդավայր Կողբում Բացուեց Նրա Անունը Կրող Պուրակ

Next Post

TERT.AM-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆԻ ՀԵՏ

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.