Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

October 6, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հայտարարությանը տեքստը, որին աջակցել են անդամ բոլոր 350 պատգամավորները:

Հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Գորիս, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված ագրեսիան, որը հանգեցրել է առնվազն 207 հայ զինծառայողների մահվան`

«Պատգամավորների Կոնգրեսը.

  1. Վերահաստատում է իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են միջազգային իրավունքի լուրջ խախտում` համարելով դրանք չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
  2. Խթանում է կողմերի ստորագրած հրադադարի պահպանման հանձնառությունը միջազգային հարաբերությունների շրջանակներում։
  3. Հայտնում է մեր համերաշխությունն ու զորակցությունը Հայաստանին և իր ժողովրդին: Ցավում ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար, հայտնում ենք մեր խորին վշտակցությունը զոհերի և բնակչության անհարկի տառապանքների համար։ Այս զգացումներն ուղղում ենք նաև Իսպանիայի հայ համայնքին։
  4. Աջակցում է ԵՄ Բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր ունեն հրադադարի համաձայնության պահպանման մշտադիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության բանակցային, ընդհանուր և տևական լուծման փնտրմանը:
  5. Կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքերը և վերսկսել դիվանագիտական բանակցությունները՝ այդպիսով վերահաստատելով, որ այս դիրքորոշումը այս բարդ և պատմական վեճի միակ կենսունակ և տևական լուծումն է:
  6. Կոչ է անում ԵՄ-ին կրկնապատկել ջանքերը՝ նպաստելու դիվանագիտական միջոցներով դեէսկալացիային և խաղաղության պահպանմանը»
Previous Post

Բաքվի ագրեսիայի պատճառով 24873 դպրոցական զրկվել է կրթության իրավունքից. Դումանյանը՝ եվրոպական նախարարական համաժողովին

Next Post

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.