Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ վարչապետ

December 12, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ադրբեջանի կողմից  հետևողական գործողությունները ավելի ու ավելի առարկայական են դարձնում այն մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021 թվականին ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից սպանվեցին՝ տրակտորի ղեկին գտնվելիս։ Հետագայում ավելի սուր իրողությունների ականատես դարձանք, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և այդ գործընթացը զուգորդվեց ուշադրությանը արժանի մի քանի իրողություններով և երևույթներով։ Մասնավորապես, կեսգիշերն անց Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ անում, սպառնում լքել իրենց բնակավայրերը։ Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, դրա վառ ապացույցն է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Կապույթ մզկիթը, որը Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում վերականգնվել է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը, ես չեմ կարող գնահատել»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այդ միջադեպերը առանձին կամ մեկուսացված գործողություններ չեն։

«Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու միջադեպին՝ ընդգծելով, որ ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ։

«Ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև փակել այդ միջանցքը,  դադարեցնել այդ միջանցքի գործողությունը, նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայության դատապարտել ցեղասպանության երեք տարբեր ուղղություններով»,- նշեց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ առաջին սցենարը կարող է լինել հայաթափման սցենար, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում։

«Եվ այդպիսի մինիմոդելը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։

Ընդ որում, ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց մինչև այսօր նույնիսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, էլ չեմ ասում Հադրութի շրջանի բնակիչների մասին»,- ասաց վարչապետը։

Հաջորդ սցենարը, ըստ վարչապետի, ինքնության կորուստն է։ Վարչապետի կարծիքով՝ դա նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է։

«Եվ այսօր այն պայքարը, որն Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա վառ ապացույցն է։ Այսինքն՝ երբ ասում ենք անվտանգություն, երբեմն հասկանում ենք միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց ինքնության անվտանգությունը մարդու իրավունքների և անվտանգության անքակտելի մասն է։ Այսօր տեսնում ենք իրավիճակ, երբ  միջազգայնորեն ճանաչված հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող։ Սա պարզապես անշունչ առարկաների դեմ պայքար չէ, սա ինքնության դեմ պայքար է։ Այդ պայքարը չունի պատմական կոնտեքստ, այդ պայքարը ունի պրակտիկ կոնտեքստ։ Այդ պայքարի նպատակն է ի ցույց դնել, որ հայերը Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունք չունեն»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ պետական մակարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձանագրությունները ջնջվեն և նրանց փոխարեն տեղադրվեն այսպես ասած «իրական» պատմական իրողությունները արձանագրող արձանագրություններ։

«Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել»,- ընդգծեց վարչապետը։

Երրորդը՝ բուն ֆիզիկական ոչնչացումն է։ Վարչապետն ընդգծեց, որ  ֆիզիկական ոչնչացման իրողությունները և նախանշանները նույնպես տեսանելի են՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելով և հրթիռակոծելով։

Previous Post

Washington Won’t Chip Away At China’s Military With Semiconductor Sanctions – Analysis

Next Post

Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.