Ժորժ Սանդի նամակը՝ ուղղուած Ալֆրեդ դէ Միւսէին:
«1834 մայիս 12, Վենետիկ
Սիրելիս, իմ քնքուշ փոքրիկ, այս երեք նամակները պէտք չէ համարել ձեռքսեղմում հրաժեշտից առաջ: Սա սիրահարուածի գրկախառնութիւն է: Այս զգացմունքը չափազանց հրաշալի է, չափազանց մաքուր ու չափազանց անկեղծ, որպէսզի ես ինձ զրկեմ դրանից: Իսկ դու իմ փոքրիկ, նոր սէրը արդեօք չի՞ պահանջում քեզանից նախապայմաններ: Թող իմ մասին յիշողութիւնները չթունաւորեն և ոչ մի ուրախութիււն , որ կապուած է ինձ հետ: Բայց և թող որ այդ ուրախութիււնները չանհետանան նաև իմ յիշողութիււններում: Եղիր երջանիկ և սիրուած:
Բայց արդեօ՞ք կարող ես չլինել երջանիկ և սիրուած: Պահիր ինձ ու իմ կերպարը հոգուդ ամենագաղտնի անկիււնում և տխրութեան պահերին նայի՛ր այնտեղ,որպէսզի գտնես սփոփանք և ոգևորութիւն:
Դու ոչ մի բան չես գրում քո առողջութեան մասին: Ի դէպ, դու ասում ես, որ գարնան ու եղրևանու բոյրը քամու միջոցով ներխուժում է քո սենեակ ու ստիպում, որ սիրտդ տրոփի սիրով և երիտասարդութեամբ: Դա առողջութեան և ուժի նշան է, ամենաանհրաժեշտը բնութեան տուած պարգևներից:
Իմ Ալֆրեդ, սիրի՛ր անկեղծ: Սիրի՛ր երիտասարդ և հրաշալի մի աղջկայ:
Մի աղջկայ, ով դեռ չի սիրել երբեք և անծանօթ է տառապանքին:
Հոգ տար նրա մասին և թոյլ մի՛ տուր, որ տառապի: Կնոջ սիրտը այնքան քնքուշ է, եթե այն միայն քար կամ էլ բռունցք չէ: Ես կարծում եմ, որ զուր ես փորձում սահմանափակուել քո անվստահութեամբ կամ էլ մանկական միամտությամբ ու մաքրութեամբ:
Քո հոգին ստեղծուած է միայն նրա համար, որ սիրես սերնդաբար և ամբողջ ուժով: Ես չեմ կարծում և չեմ հաւատում, որ դու կարող ես քո երիտասարդութեամբ գնալ սրբագործուելու մեկուսացման:
Դու հիմա հազար ու մի բան կարող ես թուարկել ու սկսել զբաղուել ինքնախաբէութեամբ, բայց ես կարող եմ ասել միայն մի բան, եթէ կա այս աշխարհում մի բան, ինչն ամենահզօրն ու զօրեղն է, և միակ կարևորութեան արժանին` սէրն է: Սիրոյ հետ մենք մեր կեանք ենք ձգում ամէն ինչ, սկսած տառապանքից մինչև հիասթափութիւն: Ես կ’ասէի անգամ, ոչ թէ ձգում ենք, այլ նուեր ստանում սիրոյ հետ մէկտեղ: Կարծում եմ, որ շատ հնարաւոր է, որ դու տառապում ես իմ սիրոյ ու իմ հանդէպ ունեցած քո սիրոյ պատճարով միայն այն նպատակով, որ աւելի հեշտ տրուես նոր սիրոյ:
Այս ամէնում այնքան շատ է անհասկանալին, և Աստուած այնքան յաճախ է մեզ հրում նոր և անսպասելի ճանապարհների: Տրուի՛ր ճակատագրին և մի՛ վիճիր նրա հետ: Նա չի դաւաճանում իր ընտրեալներին: Նա նրանց ձեռքը բռնած տանում է, այնպէս ինչպէս երաժշտութիւնը տանում է նոտաները: Տանում է և ճանապարհին ցոյց տալիս, թէ որտեղ պէտք է պայքարես, որտեղ պէտք է յանձնուես:
Հիմա իմ հոգին հանգստացել է և թող, որ յոյսը լքի ինձ: Իմ մտքերն ու կեանքը հիմա ամբողջութեամբ իրենց տեղն են գտել գրականութեան մէջ: Գրականութիւնն ու ստեղծագործելը այնքան շատ է գրաւել ինձ, որ ես նոյնիսկ կորցրել եմ իրականութեան զգացողութիւնը: Ես դուրս եմ եկել սովորականի ու անսովորի սահմանագծից: Ես կորցրել եմ նոյնիսկ իմ երևակայական աշխարհը:
Իմ սիրտը եղել և կը մնայ զգայուն, շատ թեթև, դա նոյնիսկ փոքր ինչ ցաւոտ է, ու այդ ամէնի մեջ կայ մի բան, մի հիւանդութիւն, որը ենթակայ չէ բուժման:
Իմ կեանքում առաջին անգամ ես սիրում եմ առանց կրքի: Դու դեռ չես հասել, և չես հասունացել այդքան:
Գուցէ դրան դու գաս այլ կողմից և այլ եզրագծից: Գուցէ քո վերջին սէրը լինի ամենաերիտասարդն ու ռոմանտիկը: Խնդրում եմ քեզ, չոչնչացնես այն, չվերացնես ու չսպանես: Ես շատ եմ տառապել, յաճախ մոլորուել, բայց ես սիրել եմ: Այդ զգացմունքը ապրել եմ ես, և ոչ ուրիշ մէկը իմ փոխարէն: Դա չի ապրել իմ հպարտութեան և ձանձրոյթի կրողը:
Ես փորձել եմ խաղալ այդ դերը, իմ մենութեան րոպեներին: Հետաքրքիր է, որ սերը ինձ դարձրել է երեխայ, ու ես տրուել եմ սիրուն ճիշտ այնպէս, ինչպէս փոքրիկ երեխան երեխայական քմահաճույքներին է տրվում:
Սերը նուիրում են միմեանց:
Օ՜, Աստուած իմ, ես նախատում եմ քեզ, և անում եմ դա, այն դէպքում, երբ դու այդքան տառապել ես: Ների՛ր ինձ, իմ հրեշտա՛կ, ների՛ր, պարզապէս ես հիմա տառապում եմ: Երևի անհրաժեշտ էր, որ մեզանից մէկը լինէր այնքան ուժեղ, որպէսզի կարողանար պահել այդ սերը: Դու 23 տարեկան ես, ես 31: Իմ ետևում այնքան սարեր կան, այնքան արցունքներ: Իսկ ու՞ր ես քայլում դու: Դէպի անորոշութիւ՞ն, յանուն ու՞մ և ինչու՞ ես այդպէս անում: Ես քայլում եմ իմ սիրոյ, իմ կոտրոգած ու մեռած սիրոյ հետ, և անգամ ուժ չունեմ թաղելու այն:
Ես յիշում եմ, երբ ասացի, որ մենք պէտք է պայքարենք, բայց հասկացի՛ր, ես ուժ չունեմ: Կը ներես, յաջողութիւն քեզ, որովհետև ես ուզում եմ հեռանալ և չեմ ուզում լինել քո կողքին: Ես ծնկաչոք կանգնած եմ այն հողին, որի վրա մի ժամանակ կանգնել ենք ես և դու: Ես կոտրուած եմ, մաս առ մաս եմ եղել ու …Ես չեմ սիրում քեզ ու չեմ կարող ապրել առանց քեզ: Գնա՛, մնա՛, մոռացի՛ր ու անգամ չփորձես մոռանալ ինձ, պաշտում եմ քեզ ու ատում այն օրը, երբ հանդիպել եմ քեզ: Ուզում եմ մոռանալ այդ օրը ու ապրել միայն այդ օրուայ մէջ: Միայն թէ մի՛ ասա, որ ես չեմ տառապում և այս ամէնն ինձ համար միևնոյնն է: Իմ սէրը, իմ կեանքը, ինձ միայն տառապանք են պատճառում… Ես յոգնել եմ ապրելուց: Դու գնա՛, ազատ ես, բայց գնալուց առաջ չմոռանաս սպանել ինձ»: