Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան. Փաշինյան

November 12, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, սակայն Հայաստանը կարևորում է, որ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետը Նիկո Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական համարո՞ւմ է իր այն ցանկության իրագործումը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքվի:

«Մենք, համենայնդեպս, ամեն ինչ դրա համար կանենք: Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան: Օրինակ՝ կա տարբերակ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որը հարաբերությունների ընդհանուր շրջանակն է գծագրում և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը: Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է և կարողանանք: Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կան խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ: Վարչապետը շեշտեց, որ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի:

Ադբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ: Եվ Փաշինյանը կարծում է՝ հնարավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, և Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ:

«Դրա համար մենք ասում ենք, որ պետք է սահմանների հստակեցում լինի: Հիմա մենք մի քայլն արել ենք այդ ճանապարհին՝ հղում կատարելով Ալմաթիի հռչակագրի բովանդակությանը: Հիմա պետք է նաև հաջորդ քայլերն անենք»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանը նաև իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ: Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունն իր մեկնաբանությունը, առաջարկները, տեքստի հայկական տարբերակը ներկայացրել է քննարկման և հույս ունի, որ Ադրբեջանը կքննարկի և կառուցողական կարձագանքի:

 

Previous Post

Գէորգ Չաւուշի յիշատակին

Next Post

Փաշինյանի խոսքով՝ Սոչիի փաստաթուղթը Հայաստանի համար ընդունելի է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.