Իսպանիայի Ալիկանտե քաղաքի ծովափնյա Պալմեռալ այգում կանգնած է մեր հայ ազգի խորհրդանիշ ասեղնագործ խաչքարը: Հունվարի 18 ին բոլորեց իր վեց տարին: Առաջին Խաչքարն է Իսպանիայի, որ տեղադրվել է 2008 թվականին հայ ազգի բարերար Թևոս Սաֆարյանի կողմից:
Այն վերածվել է հայերի ուխտատեղի: Ամեն ապրելի 24-ին բոլոր հայերը հավաքվում են հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը:
Խաչքարի խորհուրդը գործածվել է ազգային պատկերագրությունում և պահպանել է իր կիռարական եղանակությունը` առ այսօր:
Խաչքարի կենտրոնում հսկա խաչն է, որ քրիստոնյաների համար պսակ է, որը բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը, ներքևում հավերժության նշանն է, որ խորհրդանշում է հավերժության գաղափարը:
Հասմիկ Քոչարյանի գլխավորությամբ խաչքարի 6 ամյակի հիշատակին հավաքվել էին հայերը, այլ ազգերի ներկայացուցիչներ և նշում էին օրվա խորհուրդը:
Արարողությանը մասնակցում էին նաև Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքապետի տեղակալ` Սոնյա Ալեգրիա Պոլոն: Նա իր հիացմունքն արտահայտեց այս արարողակարգի վերաբերյալ:
Տիկին Պոլոն ասաց, որ խաչքարը հանդիսանում է հայ և իսպանական բարեկամության խորհրդանիշ, և շատ ուրախ է ու հպարտ, որ Իսպանիայի առաջին Խաչքարը Ալիկանտե քաղաքում է տեղադրվել, և շատ շնորհակալ են Թևոս Սաֆարյանին իր բարեգործության համար:
Արարողությանը մասնակցում էին ջութակահարներ Անահիտ Ավայանը, Խոսե Վիյաեսկոսը, Միգել Անխելը և թավջութակահարուհի` Յոլանդա Պեդեան, նրանք կատարեզին Կոմիտասի «Ալ այլուղս», «Տոնական» և «Վաղարշապատի պարը» կատարումները:
Գայանե Ավետիսյանը կատարեց «Շորորա», «Ալվան վարդեր», «Դու իմ մուսան ես» երգերը:
Արարողության վերջում եղան բազմաթիվ հիացական կարծիքներ: Բոլորը հեռացան մեծ տպավորություններով լեցուն:
Շուշանիկ Կարապետյան