ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել Արգամ Աբրահամյանը, Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյան, Իշխան Զաքարյանը, Վարդան Բոստանջյանը:
Նիստից բացակայել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Տիգրան Ուրիխանյանը, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, քվեարկությանը չեն մասնակցել Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը:
Խմբակցության մյուս պատգամավորները դեմ են քվեարկել: