Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Կառավարությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին

December 1, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Կառավարությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունեցել ՏՏ ոլորտի վրա, ինչպես նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են:

«Ի լրումն այս ամենի, մենք դեռ մարտին աջակցման ծրագիր ներկայացրեցինք եկամտահարկի 50 տոկոս վերադարձի տեսքով և ամառվանից Կենտրոնական բանկի գործընկերների հետ սկսեցինք ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործիքների կիրառման քննարկումներ և դասընթացներ հետաքրքրված ներկայացուցիչների համար: Բայց, հաշվի առնելով նոր իրողությունները, այժմ կարող են տուժել համակարգաստեղծ ՏՏ ընկերությունները: Այդ նպատակով մենք մի քանի ամիս ուսումնասիրություններ էինք անում՝ նաև հանդիպելով ոլորտի թե մեծ, թե փոքր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Եվ, հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած սկզբունքին, մենք դեմ էինք պարզապես սուբսիդիա տրամադրելուն: Եղել են բազում առաջարկներ, որոնք չեն ընդունվել, սակայն, Կառավարության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում մշակեցինք  համեմատաբար հավասարակշռված որոշման նախագիծ»,- ասաց Խաչատրյանը:

Կառավարությունը ներկայացված որոշմամբ առաջարկում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբերի ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատանքային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմում է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը:

«Նախագծի նպատակն է նաև ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարեցման և մարտահրավերներին դիմակայելու համար: Տրամադրվող պետական աջակցության չափը նախնական տվյալներով կազմում է շուրջ 10 միլիարդ դրամ:

Աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռնի պահպանել աշխատատեղերը, միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացման և զարգացման համար»,- եզրափակեց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին հայտնեց, որ բավականին երկար ժամանակ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից, որ դրամի արժևորման հետևանքով իրենք որոշակի ռիսկերի առաջ են կանգնում և Կառավարությունից աջակցություն են ակնկալում:

« Պետք է արձանագրել, որ ամենատարբեր քննարկումներ ենք ունեցել կառավարության, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ձևաչափով: Մենք պատրաստ էինք աջակցել, բայց, նաև նախկին փորձը հաշվի առնելով, մենք խնդիր ունենք, որ աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական և աջակցության արդյունքը լինի ոչ միայն տեղային, այլ նաև ընդհանուր դրական ազդեցություն ունենա ՏՏ ոլորտի և տնտեսության վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Previous Post

«Ազրպէյճանական ութ գիւղեր հայկական բռնագրաւումի տակ են» կը պնդէ Պաքու

Next Post

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են. ԱԳՆ խոսնակ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.