ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հունվարի 25-ի նիստում:
Վերը նշված փաթեթը հավանության էր արժանացել գործադիրի հունվարի 18-ի նիստում, որը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Փաթեթի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմանված հստակ լիազորություններ, բացի այդ, քաղաքացիական ծառայության համակարգը ապակենտրոնացվելու է:
Փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու հանգամանքով: