Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Կառուցելով նոր կամուրջներ. «Արմենպրես»-ը համաձայնագիր է ստորագրել Կուբայի պետական լրատվական գործակալության հետ

May 25, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Sanctions forgotten in St. Petersburg as Putin attracts global big-hitters to his hometown

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում լրատվության փոխանակման և համագործակցության համաձայնագիր է ստորագրել Կուբայի պետական լրատվական Prensa Latina գործակալության հետ: Համաձայնագիրը ստորագրել են «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը և Prensa Latina-ի նախագահ Լուիս Էնրիկե Գոնսալեսը: Նրանք Սանկտ Պետերբուրգում են Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում անցկացվող աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովի շրջանակում:

«Մեզ համար շատ կարևոր էր ստորագրել համաձայնագիր կարիբյան տարածաշրջանում ամենաառաջատար գործակալություններից մեկի՝ Prensa Latina-ի հետ: Մենք «Արմենպրես»-ում կարծում ենք, որ համագործակցությունը լրատվական գործակալությունների միջև նման է ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն: Դրանք նոր կամուրջներ են, որոնք իրականում օգնում են մեր ժողովուրդներին՝ ավելի հեշտ հասկանալ մեկը մյուսին, ամրապնդել մարդասիրական կապերն ու խորացնել միմյանց մշակույթի ճանաչելիությունը: Դրանք լավ գործիքներ են նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև նպաստում են ժողովուրդների միջև շփումներին ու միմյանց շատ ավելի լավ հասկանալուն»,- ասաց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Լուիս Էնրիկե Գոնսալեսը ևս կարևորեց Հայաստանի պետական լրատվական գործակալության հետ համաձայնագրի ստորագրումը՝ նշելով. «Դուք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող հավաստի աղբյուր եք: Ցույց եք տալիս իրական պատկերը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական, մարզական, գիտական ոլորտներում»:

Գործակալությունների միջև համաձայնագրի ստորագրումը ենթադրում է անգլալեզու լրատվական բովանդակության, լուսանկարների փոխանակում: Բացի այդ, «Արմենպրես»-ն ու Prensa Latina-ն հատուկ ուշադրություն են դարձնելու երկու երկրներում կարևոր իրադարձությունների ու երկկողմ հարաբերությունների լուսաբանմանը:

Կուբայի պետական Prensa Latina գործակալությունը հիմնվել է 1959 թվականին՝ հայտնի հեղափոխական գործիչ Էռնեստո Չե Գևարայի նախաձեռնությամբ: Ներկայում այն լուրեր է հաղորդում 6 լեզվով՝ իսպաներեն, անգլերեն, պորտուգալերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այսօր այն օրական հրապարակում է շուրջ 300 լուր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն։

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:

 «Արմենպրես»-ը երկկողմ են գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱ-ն, ՄԵՆԱ-ն, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱ-ն, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:

Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:

http://armenpress.am/arm/news/934967/

Previous Post

Կառավարությունը քայլեր կձեռնարկի կարևորագույն մշակութային օջախները հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

Next Post

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.