Յեղափոխական գործունէութեան համար թուրքական իշխանութիւնները ձերբակալել Պետրոս Մարիմեանին եւ աքսորել էին Աքքադի Սեն Ժան Դակր բանտ-ամրոցը:
Վեց տարի այդ տանջարանում նստելուց յետոյ, 1896-ին, ազատւում եւ մեկնում է Լոնտոն: Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութիւնը խանդավառութեամբ է ընդունում հերոսին:
Այստեղ Պ. Մարիմեանը Աւետիս Նազարբէկի հետ խմբագ րում է «Ապ տակ» երգիծաթերթը, միաժամանակ կատարելով նկարազար դումները:
1899թ. կուսակցութեան առաջադրանքով Պետրոս Մա րիմեանը մեկնում է Պաքու, ակտիւօրէն մասնակցում տե ղի հնչակեան մասնաճիւղի աշխատանքներին: Որոշ ժամանակ անցնագնում է Թիֆլիս, զբաղւում հրատարակ չական գործունէութեամբ:
Հնչակեան հերոսներ Տօնապետեանի եւ Գ. Գալիճեանի մասին մեզ ուրիշ ոչինչ յայտնի չէ: Տօնապետեանից մատնութեան լուրը ստանալուց յետոյ ամնակարճ ժամանա կամիջոցում ռուս պճրուհին կեր պա րանափոխւում ու դառ նում է սեւազ գեստ, ամբողջովին փարաջայով ծածկըւած ա րաբուհի:
Նորից արաբական անծայրածիր անապատի աւա զուտ ներ, նորից քոչուոր պետուիններ: Բազում երկար ու ձիգ օրերից յետոյ, կարծես թէ տեղիք է տալիս աւազէ ովկիանոսը… ահա եւ Սամարիտէ քաղաքը, ահա եւ Երուսաղէ մը: Ինչքան մօտ է ազատութիւնը: Միջերկրական ծովի միւս ափին Յունաստանն է, Աթէնքը, որտեղ նրան անհամբեր սպասում են հարազատները, ընկերները, փոքրիկ զաւակները: Ամիսներ տեւած դաժան ճամբորդութիւնից յետոյ վերջապէս հեռւում, մշուշների մէջ երեւաց Յունաստանի, այդ չքնաղ երկրի մայրաքաղաքը: Ա մուր գրկա խառ նութիւն, հանդիպման բերկրանք, ուրախութեան ար ցունքներ եւ մանկան ճիչ ու անուշիկ թաթիկներ…
Կարծես թէ վերջացաւ մղձաւանջ թուացող այս իրողութիւնը, ետեւում մնաց այս անիրական իրականութիւնը: Մարօն տանն է, ընտանիքի ու ընկերների շրջապատում:
Կարելի է մտածել, որ ամէն ինչ վերջացաւ:
Բայց վերջա ցա՞ւ արդեօք…:
Որոշ ժամանակ անց Յարութիւն Ճանկիւլեանը փախաւ Սեն Ժամ Դակր բերդից, շարունակեց իր աննկուն յեղա փոխական գործունէութիւնը: 1896թ. Կոստանդնու պոլ սում հրատարակեց յիշողութիւնները, ուր տեղ գտան նա եւ այդ իրական լեգենդի մանրամասները: Դժբախտաբար այս առասպելական հերոսը նոյնպէս զոհ գնաց թուրքա կան եաթաղանին` Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ:
Իր այս աներեւակայելի ճամբորդութեան մասին Մա րօն հետագայում գրեց.-Երջանիկ եւ հպարտ եմ, որ կարողացայ կատարել կու սակցութեան յանձնառութիւնը եւ գործով ապացուցել յեղափոխականի ուժն ու կամքը:
Սակայն թուացելա անդորրն ու երջանկութիւնը երկար չտեւեցին: Սուլթանի արիւնոտ թաթը Աթէնք էլ հասաւ, ուր գործում էր Հնչակեան կուսակցութեան կեդրոնը: Սուլթանի պահանջով Յունաստանի կառավարութիւնը երկրից արտաքսեց կուսակցութեան ղեկավարութիւնը:
Հնչակեան կուսակցութեան կեդրոնը տեղափոխուեց Մեծն Բրիտանիայի մայրաքաղաք Լոնտոն: Այստեղ կու սակցութեան գործունէութիւնը ստացաւ նոր լիցք, նոր թափ:
«Հնչակ»ին զուգընթաց հրատարակուեցին «Գաղա փար» ամսագիրը եւ «Ապտակ» երգիծական ամսաթեր թը: Թարգմանութիւններ կատարուեցին Մարքսից, Էնգել սից, Պլեխանովից, Լաֆարկից: Լոնտոնում ա ռաջին ան գամ հայերէն թարգմանուեց եւ հրատարակուեց Քարլ Մարքսի ու Ֆրիտրիխ Էմգել սի «Կոմունիստական Մանի ֆեստ»ը:
Թուրքական ու ռուսական յատուկ ծառայութիւնների գործակալները ուշի-ուշով հետեւում էին Հնչակեան կու սակցութեան գործունէութեանը, նրա ղեկավարութեան նկատմամբ կիրառելով տարբեր դաւեր` մատնութիւն, զրպարտանք, հալածանք, թունաւորում:
Մի օր մեզ մօտ` Լոնտոն եկաւ ԱՄՆ-ի «Նիւ -Եորք Հե րալտ» թերթի մի թղթակից,-իր ինքնակենսագրականում գրում է Մարօն,- եւ սուլթանի անունից առաջարկեց մեզ համար ֆանտաստիկ մի գումար` «Հընչակ»ի հրատարա կումը եւ հակաթուր քական փրոփականտան դադարեցնե լու պայմանով: Մենք նրան մերժեցինք: Որոշ ժամանակ անց Լոնտոնում յայտնուեց յայտնի սիոնիստ Թէոտոր Հեր ցելը: Նա նոյնպէս սուլթանի անունից յայտնեց, որ Թուր քիայում Հնչակեան կուսակցութեան գործունէութիւնը դադարեցնելու պայմանով պատ րաստ է մեծ զիջումների: Մենք Հերցելին էլ մերժեցինք:
Այնժամ սուլթանը դիմեց աս իական մեթոտի` Լոնտոն գործուղեց իր գործակալը (ազգութեամբ հայ, հնչակեան) մեզ թունաւորելու նպա տակով: Վերջինս բացայայտըւեց պատահականօրէն` կերա կուրը թու նաւորելու պահին:
1895թ. Օգոստոս 5-ին մահացաւ Ֆ. Էնկելսը: Հաւաք ուել էին յայտնի սոցիալիստներ Գերմանիայից, Ռուսաստա նից, Աւստրիայից, Անգլիայից, Ֆրանսայից համապա տասխան ծաղկեպսակներով: Սգոյ արարողոթեանը ներ կայ էին Մարօ եւ Աւետիս Նազարբէկեանները: Նրանց բե րած ծաղկեպսակի վրայ գրուած էր «Ֆ. Էնկելսին` Հայաստանից» մակագրութիւնը:
Տարաձայնութիւններ են սկսւում կուսակցութեան ղե կավար կազմում, որը վեր է ածւում իսկական առճակատ ման: Այն իր գագաթնակէտին հասաւ 1896թ. Լոնտոնում կայացած համագումարի ժամանակ, որտեղ կուսակցու թիւնը պառակտուեց: Արեւմտահայ գործիչների ղեկավարութեամբ ստեղծուեց այսպէս կոչուած Վերակազմեալ Հնչակեան Կուսակցութիւնը, որոնք ներկուսակցական սուր պայքար ծաւալեցին: Խա՞ռն է արդեօք թուրքական գաղտնի գործակալների մատը այս գործում` դժուար է ասել: Այն պատուած է գաղտնիութեան թանձր շղարշով եւ լուրջ հետազօտութեան կարիք է զգում: Չնայած Մարօն իր կենսագրականում նշել է , որ «Կուսակցութեան պառակտման գործում մեծ դեր խաղաց սուլթանի կողմից կաշառուած կուսանդամ, արդէն ոչ-երիտասարդ գրակա նագէտ Արփիար Արփիարեանը»:
Արփիար Արփիարեանը ծնուել է 1851թ. Սամսունում: Սովորել է Պոլսի Թարգմանչաց եւ Վենետիկի Մուրատ-Ռա փայէլեան վարժարաններում: Աշակերտել է Ղեւոնդ Ալիշանին:
Լոնտոնում Մարօն սերտ կապեր է հաստատում ռուս տարագիր-յեղափոխա կանների հետ, մօտիկից ծանօթա նում Ռուսաստանի եւ Անդրկովկասի քաղաքական իրավի ճակին:
Կուսակցութեան պառակտումը, երբեմնի ընկերների իր հասցէին ուղղուած անհիմն մեղադրանքները ստիպեցին նրան հեռանալ Լոնտոնից: 1900թ. Մարօն ամուսնու` Աւետիս Նազարբէկի հետ թողեց Լոն տոնը եւ գնաց Փա րիզ: Այստեղ նա մնաց մինչեւ Ռուսաստան տեղափոխուելը:
1904թ. աչքի առաջ ունենալով ձերբակալուելու վտան գը, Մարօն մեկնեց Ռու սաստան: Նա բնակութիւն հաս տատեց Փե թերպերկում, մի անշուք բնակարանում: Շու տով
այն դարձաւ մօտալուտ ռուսական առաջին յեղափոխութեան ռահվիրաների հաւա քատեղին: Փեթերպուրկ եան ցուրտ կլիման, խոնաւութիւնը հակացուցուած էին Մարոյի
առողջութեան համար: 1906թ. սկիզ բին, ստիպւած նա մեկնեց ծննդավայրը` Թիֆլիս:
Ռուսական առաջին յեղափոխութեան պարտութիւնից յետոյ ստեղծուած ծանր պայմաններում, Մարօն միշտ նա մակագրական կապի մէջ էր աշխարհի տրաբեր ծայրերում գտնուող հնչակեան կազմակերպութիւնների հետ: Կապը սերտ էր յատկապէս ՍԴՀԿ Արեւմտեան Հայաստա նի տա –
րած քում աշխատող ու մաքարող մասնաճիւղերի հետ:
ՀՐԱՆԴ ԱՄԻՐԵԱՆ
«ՄԱՐՈՅԻ ՀՐԵՂԷՆ ՀԵՏՔԵՐՈՎ» Գիրքէն