ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսած 2022 թվականից՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից:
«Հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը հասանելի է հետևյալ հղումով:
Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որն առաջիկայում կտրամադրվի կուսակցություններին նրանց դիտողություններն ու առաջարկությունները հավաքագրելու համար:
Առաջարկում ենք հղումով ներկայացված
«Կուսակցությունների մասին» օրենքի 28.1 հոդվածի
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսվում է կուսակցությունների շրջանում իրականացնել իրազեկման ծրագրեր և պատրաստակամություն է հայտնում այս ուղղությամբ ամրապնդելու համագործակցությունը: