Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայաստանը իր քաղաքականության մեջ հիմնվում է ազգային շահերի վրա. Զոհրաբ Մնացականյան

June 4, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Զոհրաբ Մնացականյանը ԵՄ-ի հետ համաձայնագիրն արդյունավետ գործիք է համարում Հայաստանի ձեռքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Եվրամիության,  Միացյալ Նահանգների, Վրաստանի ու Իրանի հետ ձևավորված հարաբերությունները իրենց համապարփակության մեջ ձևավորում են Հայաստանի ամբողջական անվտանգության համակարգը: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք ունենք ձևավորված հարաբերություններ մեր հիմնական գործընկերների հետ, որոնք ներդրող են մեր անվտանգության համակարգում, և դրանք տարբեր ուղղություններով են՝ թե՛ տարածաշրջանից դուրս, թե՛ տարածաշրջանի ներսում: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ յուրահատուկ, շատ կարևոր և ռազմավարական հարաբերություններ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, տարածաշրջանում Վրաստանի հետ, Իրանի հետ և այլն: Մենք ունենք հարաբերություններ, որոնք համապարփակ են դարձնում մեր անվտանգությունը»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը` հավելելով, որ Հայաստանը իր քաղաքականության մեջ հիմնվում է ազգային շահերի վրա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանը ՄԱԿ-ում շատ  հաճախ էր հայտնվում այն երկրների շարքում, որոնք Մոսկվայի հետ քվեարկում էին Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման հարցերի շուրջ տեղի ունեցած քվեարկություններում` Մնացականյանը բերել է Սիրիայի օրինակը: «Դուք բերեցիք Ուկրաինայի օրինակը, ես կարող եմ շարունակել Ձեզ հետ, բերեք Սիրիայի օրինակը, և ես Ձեզ հստակ կարող եմ բացատրել, թե ինչպես է հիմնավորվում Հայաստանի դիրքորոշումը, որի հիմքում դրված է՝ ինչպես է դա առնչվում մեզ, մեր շահերին, և դրա շրջանակը, դրա հաշվարկը շատ ավելի բարդ է, քան ուղղակի տեսնել մեզ ինչ-որ մեկի ուղղության մեջ: Այդպես չէ և չի լինելու երբեք, որովհետև դա անմիջական վտանգ ստեղծել է մեր շահերին: Եվ այդ առումով մենք ցանկացած դիրքորոշման համար ունենք և՛ երկխոսություն, և՛ բացատրություն, և՛ բացատրում ենք մեր գործընկերներին, և՛ առնչվում ենք միջազգային հանրության մեր մյուս գործընկերների հետ՝ հստակ դարձնելով, որ մենք գիտենք՝ ինչ ենք անում: Եվ այդ առումով ես շատ վստահ եմ եղել և շարունակում եմ վստահ լինել, որ մենք կարող ենք դա անել, կարող ենք շատ հստակ ի հայտ բերել այն, ինչ կարևոր է մեզ համար: Ի վերջո սա է դրված մեր դիրքորոշումների ձևավորման հիմքում, և դա լինելու է միշտ»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

http://armenpress.am/arm/news/936015/

Previous Post

Ռուսաստանում մեկնարկել է «Սպիտակ նավակ» դպրոցականների շախմատային միջազգային մրցաշարը

Next Post

Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.