Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայաստանը նախապատվություն է տալիս պաշտպանողական և պատժիչ, իսկ Ադրբեջանը՝ հարձակվողական զինատեսակների. փորձագետ

March 14, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Հայաստանը նախապատվություն է տալիս պաշտպանողական և պատժիչ, իսկ Ադրբեջանը՝ հարձակվողական զինատեսակների. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի կողմից սպառազինության գնումների կառուցվածքը ելնում է այն նպատակներից, որ հետապնդում են երկրները. ըստ այդմ՝ Հայաստանն ավելի շատ նախապատվությունը տալիս է պաշտպանական, ինչպես նաև պատժիչ հարվածներ հասցնելու համար նախատեսված զինատեսակներին, մինչդեռ Ադրբեջանի նախապատվությունը հստակ է՝ այն ամենը, ինչ պետք է հարձակվողական օպերացիայի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ուշագրավ համարելով նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը սպառազինության իր պահանջմունքը մեծամասամբ բավարարում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից արվող մատակարարումների հաշվին:

«Մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչ նպատակներ են հետապնդում այդ գնումները, դրանք ստիպում են անել հետևություններ և մշակել համապատասխան հակաքայլեր: Ես կարծում եմ, որ ուղղակի օրվա հրամայական է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր պաշտպանական և անվտանգության քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը»,-ասում է փորձագետը:

Նրա գնահատմամբ՝ ինտենսիվացնելով այդ ուղղությունները, Հայաստանը պետք է հասնի նրան, որպեսզի Ադրբեջանի համար պատերազմի սանձազերծման քաղաքական գինը դառնա անընդունելի: Փորձագետը շեշտում է, որ սա առաջին հերթին արտաքին քաղաքականության գործառույթն է:

Միևնույն ժամանակ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է, որ Հայաստանը չպետք է մոռանա բանակի արդիականացման մասին, որպեսզի Ադրբեջանի համար գայթակղության որևէ տեղ չմնա: «Պետք է այնպես անել, որ նրանց մտքով անգամ չանցնի, որ կարող են հաջողության հասնել, եթե նույնիսկ պատրաստ լինեն այդ բարձր և անընդունելի քաղաքական գինը վճարել և պատերազմ սանձազերծել»,– եզրափակեց փորձագետը:

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (ՍԻՊՐԻ) մարտի 12-ին նոր զեկույց է հրապարակել սպառազինությունների համաշխարհային առևտրի վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ Հայաստանը զենքի ներկրման ծավալով աշխարհում 54-րդ երկիրն է: Վերջին երկու տարիներին Հայաստանը ներկրել է 124 միլիոն դոլարի զենք՝ հիմնականում ՌԴ-ից: Ադրբեջանը, որը վերջին երկու տարիներին 551 միլիոն դոլարի զենք է ներկրել,  սպառազինության ներկրման ծավալով 27-րդն է աշխարհում: Ադրբեջանը հիմնականում զենք է ներկրել Ռուսաստանից և Իսրայելից:

http://armenpress.am/arm/news/925998/

Previous Post

Artificial wombs could soon be a reality. What will this mean for women?

Next Post

WhatsApp sharing user data with Facebook would be illegal, rules ICO

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.