Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3- րդ գլոբալ ֆորումը

December 13, 2017
in Արեւելահայերէն Լուրեր
0
Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3- րդ գլոբալ ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստվում է ընդունել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը: Այս մասին  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում:

«Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Այս առիթով Հայաստանը պատրաստվում է Երևանում հյուրընկալել «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը: Կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարևոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրպնդմանն ուղղված միջազգային ջանքերը: Այն, ինչին ականատես ենք լինում այսօր, մասնավորապես Մերձավոր Արևելքում, կապված էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների հետ, բացահայտորեն վկայում է Կոնվենցիայի արդիականությունը, որը հստակ սահմանել է պատժելի գործողությունները, ներառյալ` հանցակցությունը»,– «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի խոսքով, Հայաստանն այն առաջին պետություններից էր, որ բարձրաձայնեց այդ խնդրի մասին` կոչ անելով ամրապնդել կանխարգելման միջազգային մեխանիզմները: Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին և խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպմամբ և Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երևանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում:

«Բռնությունները Մերձավոր Արևելքում չեն շրջանցել հայերին, ովքեր դարեր շարունակ Սիրիայի և Միջերկրյածովյան տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս են կազմում: Ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցները և մշակութային հաստատություններ: Մեր հայրենակիցներից շատերը զոհվել են ահաբեկչական գործողությունների արդունքում, իսկ ոմանք` ստիպված թողել են իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար փախստականներ են ապաստան գտել Հայաստանում՝ դարձնելով մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդը Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Մարդասիրական օգնության շարունակական տրամադրմամբ փորձել ենք նաև աջակցել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն Սիրիայում»,-հավելել է նախարարը:

http://armenpress.am/arm/news/915915/

Previous Post

ԱԺ-ն ընդունեց արտաքին պարտքի կայունացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության նոր կանոններ ներդնելու նախագիծը

Next Post

Խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցություն ստանալու համաձայնագիրը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.