Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի. ԱԳՆ խոսնակ

June 5, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը: Բալայանը նշեց, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարում ունենալ այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում: «Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանը, դրա կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից և աշխարհաքաղաքական իրադրությունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԳՆ խոսնակը:

Տիգրան Բալայանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված տասնյակ բանաձևերը ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է:

Իսրայելի Քնեսեթի օրակարգում էր հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Քնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել էին Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագծի ներկայացման մասին և ընդգծել, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված ոճիրը: Վարչապետ Նեթանյահուն, սակայն, հայտարարել է, որ ընդունել է երկրի ԱԳՆ-ի խորհուրդները՝ Քնեսեթում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումները հետաձգել մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։

http://armenpress.am/arm/news/936185/

Previous Post

ՀՀ սփյուռքի նախարարությունը ժամանակավորապես հետաձգում է «Արի տուն», «Իմ Հայաստան» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը

Next Post

ՀՀ սփյուռքի նախարարը նախորդ տարվա ծրագրերի մրցույթների շնորհման հարցում խնդիրներ է տեսնում

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.