Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200-300 միլիոն դոլար. Նոյան Սոյակ

May 17, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200-300 միլիոն դոլար. Նոյան Սոյակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն այս տարի կազմել է 200-300 միլիոն դոլար:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի համանախագահ Նոյան Սոյակը:

Նրա խոսքով՝ Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհուրդը, որ գործում է 1997 թվականից, նպատակ ունի ծանոթացնել երկու երկրների գործարարներին եւ նպաստել նրանց բիզնեսի զարգացմանը: «Մեր երկու երկրների միջև հիմնականում փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցություն է»,-նշեց Սոյակը:

Նրա խոսքով՝բիզնեսը զարգանալու համար աջակիցների կարիք չունի: «Բիզնեսմեններն ունեն իրենց գործարար կապերը զարգացնելու տարբեր ճանապարհներ»,-հավելեց նա՝ կարևորելով նաև երկու երկրների միջև քաղաքական խնդիրների լուծումը: «Առեւտուրը և լավ բիզնեսը, անշուշտ, խթանում են նաեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը: Որքան շատ լինեն կապերը երկու երկրների միջեւ, այնքան կառավարություններն ավելի հեշտ կգնան երկխոսության», – նշեց Սոյակը:

Անդրադառնալով սևծովյան տնտեսական համագործակցությանը՝ Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի համանախագահը նշեց, որ այն շատ կարևոր ինստիտուտ է: Կանաչ էներգիայի մասին էլ խոսելով՝ Սոյակն ընդգծեց, որ այն արդյունավետ չի օգտագործվում մեր երկրների և էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների կողմից:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների 58-րդ հերթական նիստն անցկացվեց մայիսի 17-ին: Խորհրդի անդամներից նիստին չէին ներկայացել Ալբանիան, Հունաստանը, Մոլդովան, Սերբիան և Վրաստանը:

2018-ի հունվարի 1-ից գործարար խորհուրդը ղեկավարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

 

http://armenpress.am/arm/news/933834/

Previous Post

Armenian economy not threatened, minister says

Next Post

Մայր Աթոռը պարզաբանում է տարածել Սևանի թերակղզու մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերի առնչությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.