Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան

January 22, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Վարչապետ Կարապետեանի Ամանորեան Ուղերձը. «Մենք Կրնանք Միասին Զարգացնել Մեր Երկիրը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ այժմ երկրում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀՀ-ում 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին և պատասխանել հարցին՝ արդյոք նախատեսվում են այլ ներդրումային ծրագրեր:  

«Իրոք, նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, Հայաստանի էլեկտրական ցանցերը «Հայաստանի ներդրողների ակումբի»-ի նախաձեռնությունների շրջանակում ներկայացրել են երկրի էներգետիկ ոլորտում մեկ միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը:  Բաշխման ցանցերում, որոնք 2015 թվականից ընդգրկված են «Տաշիր» ընկերությունների խմբում, գործող էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և առևտրային էներգետիկայի հաշվառման ուղղությամբ ավտոմատ համակարգի ներդրման նպատակով կիրականացնեն 900 մլն դոլարի ներդրումներ: «Տաշիր»-ի կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում ևս մեկ ներդրումային ծրագիր կլինի Շնողի ՀԷԿ-ի կառուցումը: Ծրագրում ներդրումները կկազմեն 200 մլն դոլար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, բացի վերը նշվածից՝ իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր, ինչպիսիք եք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, մայրաքաղաքում նոր բնակարանային համալիրի կառուցումը, իրականացման ընթացքի մեջ է Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցման ծրագիրը, որտեղ, բացի բնակարանային համալիրից, կտեղակայվեն հյուրանոցներ, նկարչական խմբակների ու ազգային արհեստների սրահներ: «Գյումրիի պատմական հատվածում իրականացվում է «Կումայրի» արգելոց թաղամասի վերականգնման ծրագիրը: Նախապատրաստական փուլում են համալիր ներդրումային ծրագրեր նաև զբոսաշրջային այլ հիմնական ուղղություններով Հայաստանի տարբեր տարածաշրջաններում: Խոշոր ներդրումային ծրագրեր են մեկնարկել հանքարդյունաբերության, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում: Հայաստանում օրեցօր ավելանում  են օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունները, որոնց արտադրությունն ունի մեծ պահանջարկ: Ինչպես հայտնի է, Հայաստանն օգտվում է մրգերի և բանջարեղենի վերամշակման, կոնսերվացման, չոր մրգերի և հյութերի արտադրության իր միջազգային հեղինակությունից, ալկոհոլային խմիչքների արտադրանքը դարձել է Հայաստանի այցեքարտը»,- նկատել է ՀՀ վարչապետը:

Նրա համոզմամբ, այս բոլոր ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտն, իհարկե, կարտահայտվի աստիճանաբար և սոցիալական ու տնտեսական փոփոխություններին նոր դրական ազդակ կհաղորդի, ինչպես նաև կամրապնդի Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակներում, որպես երկրի՝ որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես իրականացնել:   

«Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր հիմնական նպատակներից է՝ առավետագույն հարմարավետ պայմաններ ստեղծել երկրում բիզնես իրականացնելու համար, և հաշվի առնելով վերը նշածս, կարող եմ վստահեցնել, որ այժմ լավագույն ժամանակն է՝ Հայաստանում բիզնես անելու համար»,– ընդգծել է ՀՀ վարչապետը:  

http://armenpress.am/arm/news/919790/

Previous Post

«Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին

Next Post

Ռուբեն Սաֆրաստյանն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In