Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները վերջնական փուլում են

September 4, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները վերջնական փուլում են

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջնական փուլ է հասցրել Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները: Ցանցի ներդրմամբ նախատեսում են լուծել տրանսպորտի հետ կապված  գրեթե բոլոր խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Մենք պետք է իմանանք, թե ամենավերջին բնակավայրից մինչ մարզկենտրոն, մարզի մի քաղաքից մյուսը և մարզից Երևան օրական քանի ուղևորափոխադրում է իրականացվում, և քանի ուղևոր է փոխադրվում: Դա պետք է իմանանք՝ հասկանալու, թե ինչ տարողությամբ մեքենաներ են պետք յուրաքանչյուր մարզի համար, որ կարողանանք տեխնիկական առաջադրանքը տալ և արդյունքը հայտարարել: Այսինքն՝ մրցույթին մասնակցող տնտեսվարողը պիտի հասկանա, որ պետք է ձեռք բերի համապատասխան մեքենաներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ՝ պահանջվող քանակով: Մենք հիմա գտնվում ենք վերջնական հաշվարկների փուլում»,-ասաց նախարար Հակոբյանը:

Ցանցը ներառելու է բոլոր բնակավայրերը՝ ներառյալ բոլոր կտրված գյուղերը: Որոշ գյուղերի դեպքում խնդիրը կապված է նաև ճանապարհի հետ: Նախարարը նկատեց՝ տրանսպորտի բնագավառում շատ բացեր կան: Ներկայում ունենք միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող 75  և 27 միջպետական տնտեսվարողներ: «Մենք որդեգրել ենք միասնական երթուղային ցանց ստեղծելու գաղափարը: Դա բոլոր հարցերին լուծում կտա: Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ոչ միայն իրեն ձեռնտու երթուղիները, այլ ողջ մարզը՝ ներառյալ նախկինում չսպասարկվող բնակավայրերը, կլուծի խնդիրը»,-նշեց նախարարը:

Հակոբյանը հավաստիացրեց՝ միասնական ցանցի ներդրմամբ դաշտի մենաշնորհացում չի լինի: Նման խնդիր կլիներ, եթե Հայաստանի ողջ ցանցը վաճառեին մեկ օպերատորի, իսկ նախարարությունը դրան հակված չէ:

 

 

 

 

 

http://armenpress.am/arm/news/945982/

Previous Post

ՀՀ վարչապետը ոչ մի խնդիր չի տեսնում Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիս տալու հարցում

Next Post

Մի շարք հարցեր հստակեցման կարիք ունեն. քաղաքագետը ներկայացնում է ակնկալիքները Փաշինյան-Պուտին հանդիպումից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.