Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայաստանում քաղաքական խաղաղ հանգուցալուծումն ու ԿԲ գործունեությունը նվազեցրել են տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը. Fitch

May 18, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Հայաստանում քաղաքական խաղաղ հանգուցալուծումն ու ԿԲ գործունեությունը նվազեցրել են տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը. Fitch

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական հաստատությունների, ինչպես օրինակ, Կենտրոնական բանկի շարունակական գործունեությունը նվազեցրել է ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Fitch միջազգային վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրությունում:

«Անցումային շրջանում տնտեսական ճեղքը, ինչպես ներկայացվում է, եղել է նվազագույն: Ֆինանսական հատվածում չի նկատվել ապակայունացնող ճնշում բանկային լիկվիդայնության կամ ավանդների վրա, իսկ միջազգային պահուստները շարունակում են մնալ խելամիտ մակարդակներում: Հումքային ապրանքների գների տեսանկյունից արտաքին բարենպաստ միջավայրը, արտահանման պահանջարկն ու դրամական փոխանցումների շարունակական աճը նվազեցրել են տնտեսության համար ակնկալվող ռիսկերը: ՀՆԱ իրական աճը 2017-ին կազմել է 7.5 տոկոս, տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է 10.6 տոկոսի 2018-ի առաջին եռամսյակում»,-ասված է գործակալության հաղորդագրությունում:

Գործակալությունում անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը, որը ծրագիրը պետք է ներկայացնի մինչև հունիսի առաջին կեսը, նշելով, որ այն ներառում է փորձառու տեխնոկրատների և մասնավոր հատվածի մասնագետների: Նրանց կարծիքով՝ որոշ գործոններ վկայում են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության, ինչպես նաև ֆիսկալ հաշիվների պահպանության մասին: Օրինակ  է բերվել Կենտրոնական բանկը, որն անկախության բարձր մակարդակ ունի, ինչպես նաև ֆինանսների նախարարի պաշտոնում նախկին նախարարի տեղակալի նշանակումը, ով բնորոշվում է որպես տեխնոկրատ: «Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ, որոնք ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ»,- ասված է Fitch-ի կայքում:

Այնուամենայնիվ, նշվում է, որ Հայաստանում առկա է ներքին քաղաքական անորոշություն՝ կապված խորհրդարանական մեծամասնության և ձևավորված կառավարության ու վարչապետի քաղաքական տարբեր ճամբարների պատկանելիության հետ: Հարց է բարձրացվում այն մասին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կառուցել և պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ չկորցնելով իր աջակիցներին՝ կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ճանապարհին:

Fitch-ը չի ակնկալում, որ առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կկարգավորվի և հակամարտության սրումը դեռևս հավանական է համարում:

«Հայաստանի աճի հեռանկարն ու հարկաբյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը, որոնք նպաստել էին դեկտեմբերին երկրին դրական հեռանկարով B+ վարկանիշի շնորհմանը, շարունակում են կարեւոր գործոն հանդիսանալ մեր գնահատականների համար»,-ասված է գործակալություն հաղորդագրությունում:

 

 

http://armenpress.am/arm/news/934054/

Previous Post

ԴԱՀԿ աշխատակիցները պետությանն ավելի քան 60 մլն դրամի վնաս են պատճառվել. հարուցված քրգործերն ընդունվել են ՀՔԾ վարույթ

Next Post

European Trade Commissioner Cecilia Malmström-‘We Won’t Allow Ourselves to Be Blackmailed’

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.