Հայաստան Համահայկական հիմնադրամի մշտական ուշադրութեան եւ հոգածութեան կենտրոնում են Արցախի ու արցախցիների ընկերային խնդիրները:
Իր աջակցութեան ծրագրերի շրջանակում, հիմնադրամը միանուագ նիւթական աջակցութիւն կը տրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազօրայինների ընտանիքներին: Այս ծրագիրը կ՛օգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները:
Արցախեան 44օրեայ պատերազմի ընթացքում, Պաշտպանութեան բանակի հետ միասին, աշխարհազօրը կամաւորական սկզբունքով անձնուիրաբար լծուել է հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին:
Ծրագրով հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազօրայինների ընտանիքներին կը յատկացնի 1.112.800.000 դրամ գումար (մօտաւորապէս 2 միլիոն տոլար, կամ 380 տոլար իւրաքանչիւր ընտանիքի), որը կը փոխանցուի «Արցախփոստ»ի միջոցով:
Հիմնադրամը շարունակելու է աջակցել մեր նուիրեալներին` իրականացնելով տարատեսակ ծրագրեր, որոնք կ՛օգնեն նրանց հնարաւորինս շուտ վերադառնալ բնականոն կեանքի:
Հայաստան համահայկական հիմնադրամ