Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայերենի զարգացումն ու տարածումն ապահովելու համար պետք է լեզվական, քաղաքական ծրագիր մշակենք. Դավիթ Գյուրջինյան

August 14, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Հայերենի զարգացումն ու տարածումն ապահովելու համար պետք է լեզվական, քաղաքական ծրագիր մշակենք. Դավիթ Գյուրջինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք հայերենի պահպանման ու զարգացման համար տուգանման քաղաքականությունից պետք է անցում կատարենք մեկ այլ տեսակի քաղաքականության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Քաղաքականությունը, որը մենք կիրառելու ենք, լինելու է քարոզչական և կանխարգելիչ: Իրականացնելու ենք հորդորական-քարոզչական աշխատանքներ,  ուղիղ կապ ենք հաստատելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի նրանք «յուրահատուկ լեզվական տեսուչների» դեր կատարեն: Օտարագիր անվանումներն ուղղակի պետք է արգելվեն, չարտոնվեն, չգրանցվեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Նրա հավաստմամբ՝ եթե 90-ական թվականներին ունեինք հայերեն՝ ռուսերենի գերիշխանությամբ, ապա ներկայումս համատարած  հայախոսություն է, օտարալեզու դպրոցներ քիչ ունենք, բայց լեզուն ճիշտ չի մատուցվում: «Լեզվական վերահսկողություն ենք իրականացնելու ԶԼՄ-ների նկատմամբ, դասընթացներ ենք կազմակերպելու, հորդորական նամակներ ենք ուղարկելու և այլն: Տուգանքը միշտ կա, սակայն այդպիսով արդյունքի չենք հասնի»,- ասաց նա:

Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ 2002 թվականից մեր երկիրը չի ունեցել պետական, լեզվական քաղաքական ծրագիր: «Շրջանառության մեջ դրվել է մի ծրագիր, բայց չի հաստատվել: Պետք է հայեցակարգ և ծրագիր մշակենք, որովհետև Լեզվի կոմիտեն լեզվի բնագավառի պետական քաղաքականություն ապահովող, իրականացնող պետական մարմինն է: Այդ ծրագիրը պիտի նոր հայացք լինի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մենք սիրում ենք օտար բառեր օգտագործել, որովհետև հայերենը լավ չի քարոզվում: «Մենք, հաշվի առնելով 21-րդ դարի նորությունները, նոր դաշտ ենք բացելու հայերենի զարգացման, առաջընթացի ու տարածման համար: Հայերենը պետք է 21-րդ դարի լեզու դառնա»,- նշեց նա:

Դավիթ Գյուրջինյանը հայերենի զարգացման ու պահպանման ճանապարհներից մեկն է համարում էլեկտրոնային բառարանների, ուսուցման ծրագրերի ստեղծումը: «Կոմիտեն դրանք մշակում է, բայց եթե չլինի բուն կատարողը, չենք հասնի մեր ուզած արդյունքին»,-ընդգծեց Լեզվի կոմիտեի նախագահը:

Դավիթ Գյուրջինյանը մտահոգություն հայտնեց նաև շտեմարանների օգտագործման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք և հարցաթերթիկները սպառել են իրենց: «Դրանք կապ չունեն դպրոցական ուսուցման հետ: Պետք է փոխվեն, կամ պետք է ի վերջո հրաժարվենք: Ես այն ժամանակ էլ ու հիմա էլ պնդում եմ, որ հայ շրջանավարտը պետք է գրի ու մտքեր շարադրի»,-եզրափակեց նա:

http://armenpress.am/arm/news/943804/

Previous Post

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք

Next Post

Երևանում կկայանա գարեջրի 5-րդ փառատոնը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.