Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՄԵԼԳՈՆԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆԻ ՀԵՏ

May 18, 2019
in Mobile Home, Newsletter, Հարցազրոյցներ
0
«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՄԵԼԳՈՆԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆԻ ՀԵՏ

 ««Մելգոնեան Համաշխարհային Նախաձեռնութիւն»ը Ձգտում Է Գտնել Նորարարական Լուծումներ»

Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Ներկայացնում ենք «Հայերն Այսօր»ի հարցազրոյցը «Մելգոնեան համաշխարհային նախաձեռնութիւն» կազմակերպութեան համահիմնադիր Արսինէ Շիրվանեանի հետ:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Յարգելի՛ Արսինէ, խնդրում եմ պատմել «Մելգոնեան համաշխարհային նախաձեռնութեան» (Melkonian Global Overture) մասին. ե՞րբ է հիմնադրուել եւ ո՞րն է նախաձեռնութեան առաջնահերթութիւնը:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- «Մելգոնեան համաշխարհային նախաձեռնութիւն»ը (Melkonian Global Overture) հիմնադրուել է 2017 թուականին: Նախաձեռնութեան նպատակն է նորացուած կենսագործունէութիւնը, ինչպէս նաեւ պատմական եւ հեղինակաւոր հաստատութիւնների ինքնակառավարման հաստատումը՝ վերանայելով իրենց գործառոյթները 21րդ դարում: Մենք հետաքրքրուած ենք կրթական հաստատութիւններով, առհասարակ:

Մենք հաւատում ենք, որ խելացի եւ համաշխարհայնացուած հայ երիտասարդներ կրթելու ամենաուղիղ ճանապարհը՝ գործուն եւ ծաղկուն կրթական հաստատութիւններ ունենալն է: Մենք հաւատում ենք, որ ուժեղ եւ կենսունակ Սփիւռքն ուժեղ եւ բարգաւաճ հայրենիքի գրաւականն է: Իսկ ո՞րն է այդ ամէնին հասնելու աւելի լաւ ճանապարհը, իհարկէ, հայ երիտասարդների համար լաւագոյն գլոբալ (համաշխարհային-Խմբ.) կրթութիւն ապահովելը:

Մենք ձգտում ենք գտնել նորարարական լուծումներ եւ անմիջապէս արձագանգել ներկայ մարտահրաւէրներին՝ գործընթացում ներգրաւուելով եւ արտօնելով երիտասարդների մասնակցութիւնը:

Մենք յոյս ունենք ծանօթանալ Սփիւռքի, ինչպէս նաեւ Հայաստանի կրթական հաստատութիւններին, որոնք կարիք ունեն կատարելագործման եւ աշխուժացման: Մենք ցանկանում ենք ստեղծել համակարգուած ռազմավարութիւն, որի միջոցով կը կարողանանք նոր շունչ հաղորդել եւ վերականգնել նրանց ամբողջական գործառոյթն ու կայունութունը:

«Մելգոնեան համաշխարհային նախաձեռնութեան» մօտեցումն է՝ ծանօթանալ-ճանաչել, վերանորոգել, վերականգնել:

 

 ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- «Մելգոնեան համաշխարհային նախաձեռնութիւն»ն իր ծրագրերն իրականացնելիս ո՞ւմ հետ է գործակցում:

 ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- Մենք դեռ երիտասարդ կազմակերպութիւն ենք, այդ պատճառով գործընկերային յարաբերութիւնների հաստատումը դեռ սաղմնային փուլում է:

Նախկինում համագործակցել ենք UCLA-ի, Գլենդելի միացեալ կրթաշրջանի դպրոցների, Առաջնորդարանին կից գործող լոսանջելեսեան դպրոցների, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան հետ:

 

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Ձմրանը դուք նախաձեռնել էիք «Ապրող Սփիւռք» ձեռնարկը, որը ներառում էր հայերէնին նուիրուած հրապարակային քննարկում, Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճիւղի «Նարեկացի» հայագիտական ամբիոնի 50ամեակին նուիրուած միջոցառում եւ իւրայատուկ համերգային ծրագիր: Կը խնդրէի ներկայացնել միջոցառման մանրամասները:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- Ձեռնարկի ընթացքում մենք վերստին հաւատացինք կրթուած եւ հզօր երիտասարդութեանը, որը սիրում է հայոց լեզուն, մշակոյթը եւ հայրենիքը:

Մենք միայն «Նարեկացի» հայագիտական ամբիոնի 50ամեակը չնշեցինք, այլեւ յաջողեցինք տարբեր աւագ դպրոցների հարիւրաւոր աշակերտների հնարաւորութիւն տալ մաս կազմելու հայոց լեզուին, մշակոյթին եւ ինքնութեանը նուիրուած քննարկումներին: Միջոցառմանը հրաւիրուած բանախօսներից էին Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնեանը եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան Հայկական համայնքների բաժանմունքի տնօրէն Ռազմիկ Փանոսեանը:

Իսկ համերգային ծրագիրը երիտասարդներին հնարաւորութիւն տուեց ծանօթանալու հայկական աւանդական եւ ժամանակակից երաժշտութեանը:

 

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Հետաքրքիր խորագիր է՝ Ապրող Սփիւռք. ձեր կարծիքով Սփիւռքին ապրեցնելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ Հայկական Սփիւռքի միայն 5 տոկոսն է մաս կազմում կամ ներգրաւուած հայկական կազմակերպութիւններում: Այս ամէնն ինձ խորհելու առիթ է տալիս. 95 տոկոսի մէջ ինչպէ՞ս «ներարկել» հայկական ոգի, ինքնութիւն, լեզու եւ մշակոյթ:

Ներկայ ղեկավարներն առաջ են տանում այն կարծիքը, որ հայկական դպրոցները փակւում են Սփիւռքի արդի եւ համընդհանուր կարիքների պատճառով: Այնուամենայնիւ, մենք հաւատում ենք, որ պէտք է գտնել նոր ճանապարհներ, որոնց միջոցով երիտասարդների մէջ սէր կ՛արթնացնենք հայոց լեզուի, մշակոյթի եւ ինքնութեան հանդէպ:

Մենք կարիք ունենք օգնելու հայ երիտասարդներին՝ 21րդ դարի չափանիշներին համահունչ՝ գտնելու իրենց երիտասարդութիւնը, ծաղկուն, երջանիկ եւ խելացի հայկական ինքնութիւնը:

 

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Ի՞նչ ծրագրեր էք նախատեսում իրականացնել Հայաստանում:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- Այս պահին մենք աշխատում ենք նախաձեռնել խորհրդաժողով, որի ընթացքում կը քննարկենք այն մեթոդները, որոնց օգնութեամբ մենք կը կարողանանք երիտասարդների մէջ սէր արթնացնել հայոց լեզուի, մշակոյթի եւ ինքնութեան հանդէպ:

Մենք քննարկելու ենք այն ուղիները, որոնց միջոցով կ՛օգնենք հայ երիտասարդներին՝ 21րդ դարի չափանիշներին համահունչ՝ գտնելու իրենց երիտասարդութիւնը, ծաղկուն, երջանիկ եւ խելացի հայկական ինքնութիւնը:

Մենք համագործակցելու ենք Երեւանի համալսարանի ուսանողների եւ գիտնականների հետ՝ քննարկելու եւ ուսումնասիրելու աշխարհով մէկ սփռուած հայկական դպրոցների մեթոդները եւ ծրագրերը:

Մենք ցանկանում ենք ներկայացնել դպրոցների մոդելներ, որոնք կը վերակենդանացնեն հայկական կրթօջախները եւ կ՛օգնեն նրանց շարունակելու իրենց անգնահատելի աշխատանքը:

 

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Եւ վերջին հարցը. Մելգոնեան կրթական հաստատութիւնը թէեւ այսօր իր գործունէութիւնը չի շարունակում, սակայն, գիտեմ, որ մելգոնեանցի բազմաթիւ սերունդներ շարունակում են կրթօջախն ապրեցնել իրենց հոգիներում: Դուք ի՞նչ էք ապրեցնում ձեր հոգում:

ԱՐՍԻՆԷ ՇԻՐՎԱՆԵԱՆ.- Մելգոնեան կրթական հաստատութիւնը շատ խոր արմատներ է ձգել, եւ նրա նշանակութիւնը կարելի է նոյնականացնել է Հայոց Ցեղասպանութեան հետ: Եթէ մեր յիշողութիւնից ջնջենք «Մելգոնեան»ը, մեր յիշողութիւնից կը ջնջենք նաեւ հայոց պատմութիւնը:

Այս խնդիրը միայն կրթական հաստատութեան շրջանաւարտներին չի վերաբերում, սա հարց է, որը վերաբերում է հայ ազգին եւ Հայաստանի կառավարութեանը:

Կարծում եմ՝ Մելգոնեան կրթական հաստատութիւնը կարող է միջազգային դպրոցի օրինակ ծառայել՝ լինելով գերազանց կրթութեան խորհրդանիշ, ինչպէս նաեւ օրինակ, թէ մենք ինչպէս ենք յարգում եւ պահպանում մեր աւանդոյթները, որոնք մեզ փոխանցել են առատաձեռն բարերարները:

Խօսքերս ուզում եմ եզրափակել հետեւեալ զգացական տողերով.

Մելգոնեան կրթական հաստատութեան զարմանահրաշ շէնքերը 1000 ոտնաչափ  խորութիւն ունեն, նրա արմատները տարածւում են աւելի լայն ու աւելի խոր, քան որեւէ ծառ:

Իսկ նրա ստորին հատուածն արտացոլում է Հայոց Ցեղասպանութեան նահատակների յաւերժական դէմքերը:

Այդ շէնքերը պատմում են

Տառապանք եւ հրճուանք,

Վախ, բայց նաեւ յոյս,

Անարդարութիւն, բայց նաեւ արդար խաղ:

 

Անապատում թափառող որբերից մէկի պատմութիւնը, որը հորիզոնում տեսնում է Աւետեաց երկրի աղօտ լոյսը:

Մենք չպէտք է հեռու փախչենք իրականութիւնից:

Մենք պէտք է ընդունենք այն:

Պէտք է վերահաստատենք մեր բարերարներին տուած խոստումը:

Քանի որ այս կառոյցները եւ Սփիւռքի բոլոր զարմանահրաշ գանձերը,

Մեզ աւելի ամուր են դարձնում:

Այն մարմնաւորո՛ւմ է մեզ:

Այն պէտք է ամրացնի՛ մեզ:

Այն պատմում է հայրենասէրների բազում պատմութիւններ:

Այն հայրենասիրութեան մի վառ օրինակ է՝ հասկանալու, թէ որտեղ ենք եղել մենք:

Փոքրոգութիւն է, այդ ամէնը մոռանալը:

 

Previous Post

«Իմ Ոգեշնչման Աղբիւրը Սէրն Է». Անոյշ Նագգաշեան

Next Post

Ադրբէյջանի գիտա-պատմական “ատոմային“ ռումբը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.