Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայկական Մշակութային Ժառանգութիւնը Թուրքիայում Ոչնչացման Սպառնալիքի Տակ Է

February 2, 2022
in Mobile Home, Newsletter, Գաղութահայ Կեանք
0
Հայկական Մշակութային Ժառանգութիւնը Թուրքիայում Ոչնչացման Սպառնալիքի Տակ Է

Մէկ տարուայ ընթացքում Թուրքիայում փոքրամասնութիւնները եւ փախստականները շարունակել են տառապել մարդու իրաւունքների խախտումներից, ատելութեան հրահրումից եւ յարձակումներից, տեղեկացնում է Stockholm center for freedom-ի զեկոյցը:

Նախագահ Էրդողանը եւ նրա գլխաւոր դաշնակից` Ազգայնական շարժում կուսակցութեան առաջնորդ Դեւլեթ Բահչելին մէկ տարուայ ընթացքում շարունակել են օգտագործել տարաձայնութիւններ առաջացնող ազգայնամոլական հռետորաբանութիւն, յատկապէս քրդերի հանդէպ` նպաստելով յանցաւորութեան աճին ատելութեան հողի վրայ:

Կառավարութիւնը քիչ ջանքեր է գործադրել դաւանանքի ազատութեան հարցերի լուծման համար, ներառեալ՝ կրօնական փոքրամասնութիւններին իրաւական լիազօրութիւնների տրամադրումը եւ վարչութեան անդամների ընտրութիւնների անցկացման թոյլտուութիւնը:

Վերջին տուեալների համաձայն, որոնք տրամադրել է ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն, Թուրքիայում ապրում է ընդհանուր առմամբ 4.038.857 փախստական, ամբողջ աշխարհից: Սիրիայում երկարատեւ հակամարտութիւնից փրկուել փորձող փախստականների հանդէպ վերաբերմունքը երկրում աստիճանաբար կոշտանում է, քանի որ նրանց թիւը վերջին տասնամեակում աւելացել է:

Ինչպէս նշւում է զեկոյցում, Յուլիսին Թուրքիայի կենտրոնական մասում քրդական ընտանիքի եօթ անդամ սպաննուել է զինուած յարձակման հետեւանքով. յարձակուողները փորձել են հրդեհել նրանց տունը. դա, իրաւապաշտպանների խօսքով, ցեղապաշտական յարձակում էր:

Ոչնչացման սպառնալիքի տակ է յայտնուել նաեւ հայկական մշակութային ժառանգութիւնը:

1603-ի հայկական եկեղեցին, որը գտնւում էր Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան  նախարարութեան կողմից պահպանուողների ցուցակում, Յունուարին վերացուել է այն բանից յետոյ, երբ այն ձեռք էր բերել մասնաւոր անձը:

Մարտին, Անկարայի Ուլուս շրջանում շինարարութեան ժամանակ, վերակառուցողական նախագծի շրջանակում, քանդուել է հին հայկական գերեզմանատունը, եւ այդ տեղում յայտնաբերուել են մարդկային մասունքներ:

Հին հայկական գերեզմանատունը Թուրքիայի արեւելեան Վան նահանգում Օգոստոսին քանդել են եւ ոսկորները ցաք ու ցրիւ են արել դաշտով մէկ, ինչն առաջացրել է հայ համայնքի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների զայրոյթը:

Հայկական բողոքական եկեղեցին Դիարբեքիր նահանգում 10 տարով տրուել է վարձակալութեան մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեանը` հանրային գրադարան օգտագործելու համար:

Սուրբ Երրորդութիւն հայկական եկեղեցին կենտրոնական Թուրքիայի Աքշեհիր շրջանում դառնալու է «Երգիծանքի համաշխարհային վարպետների տուն»` 13րդ դարի թուրք յայտնի երգիծաբան Նասրեդդին Հոջայի հայրենի քաղաքում «Երգիծանքի գիւղ» ստեղծելու նախագծի շրջանակում:

Զեկոյցում նշւում է նաեւ այն դէպքի մասին, երբ Թուրքիայի պատգամաւորը յարձակուել էր հայ պատգամաւորի վրայ` սպառնալով ցեղասպանութեամբ: Զեկոյցի հեղինակների խօսքով` թուրքական խորհրդարանի պատգամաւորը հայկական ծագում ունեցող պատգամաւոր Կարօ Փայլանին սպառնացել էր նոյն ճակատագրով, ինչին արժանացել էին նրա նախնիները, ամերիկեան վարչակազմի կողմից հայերի զանգուածային սպանութիւններն Օսմանեան կայսրութիւնում «ցեղասպանութիւն» ճանաչելու բանակռիւների ընթացքին:

«ՆԻՈՒԶ»

Previous Post

Նոր Հրատարակութիւններ

Next Post

«Շուշիի Թանգարանի Գորգերի Ճակատագիրն Անյայտ Է»․ Վարդան Ասծատրեան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.