Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգը Արցախում

ԿՈՉ

July 31, 2022
in Mobile Home, Զանազանք
0
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգը Արցախում

Հայ մամուլի յարգարժան ներկայացուցիչներ եւ բարեկամներ,

Առկից ձեր ուշադրութեան կը յանձնեմ Արցախի մշակութային ժառանգութեան նուիրուած գիտաժողովի օտարերկրեայ եւ հայ փորձագէտներու ու գիտնականներու համատեղ կոչին հայերէն թարգմանութիւնը։ Արդէն նախապէս տեղեկաղուցած էի, որ նշեալ գիտաժողովը ս.թ. 15-19 Յուլիսին գումարուեցաւ Երեւանի եւ Վայոց Ձորի մէջ, որուն շօշափելի արդիւնքը հանդիսացաւ գերմաներէն, անգլերէն, նաեւ հայերէն լեզուներով խմբագրուած գիտաժողովին մասնակցողներուն համատեղ կոչը։ Գերմանացի եւ հայ գիտնականներէ կազմուած այս գիտաժողովը պիտի շարունակէ իր աշխատանքը, առնուազն տարին անգամ մը հաւաքուելով ու ներկայացնելով տարաբնոյթ զեկոյցներ՝ ի նպաստ Արցախի մշակութային դարաւոր կոթողներու պահպանութեան։ Ան պիտի փորձէ զգաստ պահելու միջազգային հասարակութիւնը հրաւիրելով անոր ուշադրութիւնը մշակութային այն հայադրոշմ հարստութեան վրայ, որ այժմ Արցախի մէջ ոչ միայն լրջօրէն վտանգուած է, այլեւ անոր կարեւոր մէկ մասը արդէն ոչնչացուած, իսկ միւսը չարափոխուած է Ատրպէյջանի իշխանութեան որդեգրած հայամերժ քաղաքականութեան հետեւանքով։

Կանխաւ շնորհակալութիւն կը յայտնեմ բոլորիդ վերոնշեալ գիտաժողովին կոչը ձեր ազգօգուտ եւ շահեկան թերթերուն կամ կայքէջերուն մէջ հրապարակելու համար։

Ջերմ ողջոյնիւ եւ յաջողութեանց սրտաբուխ մաղթանքով՝
Տ. Աբէլ Մանուկեան

 

 

Երևան, 19.07.2022 թ․

 2022 թ․ հուլիսի 15-19-ը Երևանի պետական ​​համալսարանում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի ունեցավ «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։ Այս արժեքները պատկանում են հայկական մշակույթին, որով նաև մաս են կազմում համաշխարհային քրիստոնեական հնագույն ժառանգության։

Պարբերական դարձած գիտաժողովի շարժառիթը 2021 թ․ մարտի 4-ին ստվարաթիվ գիտնականների կողմից հրապարակված կոչն էր՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողներրի։ Այն մատնացույց էր անում տեղի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության խիստ վտանգվածությունը։

Դրանից առաջ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, որպիսիք են՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանացի կաթոլիկների կենտրոնական կոմիտեն և Ռենովաբիս Արևելաեվրոպական օժանդակության հիմնադրամը, հռչակագրեր էին հրապարակել հայ բնակչության տառապանքի և մշակութային ժառանգության վտանգված լինելու վերաբերյալ։ Նաև Եվրոխորհրդի Խորհրդարանական համաժողովը (PACE) 2021 թ․ սեպտեմբերի 27-ի որոշման մեջ և ԱՄՆ Պետական դեպարտամենտը 2022 թ․ հունիսի 2-ի Ադրբեջանում կրոնական ազատության մասին զեկույցում արտահայտել են իրենց դիրքորոշումը։

Այնուհետև՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021 թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգության կոթողների պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար։ Ի վերջո, 2022 թ․ մարտի 10-ին Եվրախորհրդարանը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից շարունակվող այն քաղաքականությունը, որն ուղղված է Արցախում և շրջակա տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ու, առհասարակ, վերջինիս գոյության ժխտմանը։

Այս ամենի դրդապատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ծակուռի գյուղի 12-րդ դարի Ս․ Աստվածածին հայկական եկեղեցի այցի ժամանակ արված հայտարարությունն է, որ այնտեղից հեռացվելու են հայերեն վիմագիր արձանագրությունները։ Բացի այդ, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը 2022 թ․ փետրվարի 3-ին իրազեկեց մի աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը բացահայտորեն օրինականացնելու է տարածաշրջանում հայկական մշակութային բոլոր արժեքների համակարգված ոչնչացումը։

Բացի դրանից հայտնի է, որ Ադրբեջանի կողմից 2020 թ. սանձազերծված պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ բարձր ճշգրտություն ունեցող զենքով հրթիռակոծել և լրջորեն վնասել են Շուշիի Ս․ մենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարը: Ավերվել է նաև Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը հսկողության տակ են վերցրել այս քաղաքը։ Վնասվել, պղծվել և ավերվել են նաև ուրիշ եկեղեցիներ, արձանագրություններ և խաչքարեր։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ ոչնչացվել են մի քանի ժամանակակից և պատմական գերեզմանատներ:

Ադրբեջանն արդեն իսկ ոչ վաղ անցյալում ոչնչացրել է Նախիջևանյան Էքսկլավի տարածքում գտնվող հայ մշակութային ժառանգությունը, ինչն իր մեջ ներառում է Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ամբողջական ավերումը:

Մենք, գիտաժողովի մասնակիցներս, դիտարկում ենք, որ հայկական նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներն Արցախում և նրա շուրջ խիստ վտանգված են։

Մենք կոչ ենք անում․

  1. որ բոլոր քաղաքական և հասարակական դերակատարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները ներգրավվեն Արցախում և նրա շրջակայքում մշակութային արժեքների ու վտանգված բնակչության պաշտպանության գործին,
  2. որ բոլոր որոշում կայացնողները մշակութային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնեն Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի համագործակցության նախապայման,
  3. որ ներկայումս հակամարտության կարգավորման շուրջ և խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով տարբեր մակարդակներում տարվող բանակցություններում նաև հաշվի առնվեն արցախահայության իրավական շահերը։ Միայն արդար խաղաղությունը կարող է երաշխավորել մշակութային արժեքների և մարդու իրավունքների կայուն պաշտպանությունը, ինչին Ադրբեջանը պարտավորվել է միջազգային իրավունքի համաձայն,
  4. ապահովելու, որ Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները բարձրացնեն նաև պատմության վերանայման, մարդու իրավունքների պաշտպանության և Արցախում մշակութային արժեքների վտանգվածության և ոչնչացման խնդիրները, երբ Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարման շուրջ բանակցություններ են ընթանում և համաձայնություններ կնքվում,
  5. որ Ադրբեջանը անսահմանափակ իրավունք տա գիտնականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին՝ Արցախում և շրջակա տարածքներում գտնվող մշակութային կոթողների այցելության համար և չարգելի հավատացյալների մուտքը պաշտամունքի վայրեր:

Կազմակերպիչներ՝

Մարտին Թամքե, դր․, պրոֆ․, բազմ․ պատվո դր․, Գյոթինգեն

Անդրեաս Մյուլլեր, դր․, պրոֆ․, Քիլ

Դագմար Հելլեր, դր․, Բենսհայմ

Հարություն Գ․ Հարությունյան, դր․, Երևան

 

Մասնակիցներ՝

Աբրահամ արքեպս․ Մկրտչյան, պ․ գ․ թ․, Եղեգնաձոր

Անուշավան եպս․ Ժամկոչյան, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Սահակ վրդ․ Շաքարյան, Գանձասար

Ալեքսանդր Թրունկ, դր․, պրոֆ․, պատվո դր․ Քիլ      

Ռոյ Քնոկե, դր․, Պոտսդամ

Վոլֆրամ Լանգփապե, դր․, Հաննովեր

Վահան Տեր-Ղևոնդյան, պ․ գ․ դ․, Երևան

Աբէլ քհնյ․ Մանուկեան, դր․, Ժնեւ

Լեռնիկ Հովհաննիսյան, պ․ գ․ թ․, Ստեփանակերտ

Աշոտ Հայրունի, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Համլետ Պետրոսյան, պ․ գ․ դ․, պրոֆ․, Երևան

Կլաուս Կոշորկե, դր․, պրոֆ,․ Մյունխեն/Թուն

Թոմաս Շտերնբերգ, դր․, դր․, պրոֆ․, Մյունսթեր

Տեսսա Հոֆման, դր․, Բեռլին

Մարկուս Մեկել, Բեռլին

Դաստին Հոֆման, Բրյուսել

Հարություն Գրիգորյան, Բեռլին

Արմենուհի Դրոստ-Աբգարյան, դր․, պրոֆ․, Հալլե

Անահիտ Ավագյան, դր․, Երևան/Այխշթեթ

Րաֆֆի Քանթեան, դր․, Հաննովեր

Անի Ղազարյան, դր․, Ժնև

Թամարա Մինասյան, բ․ գ․ թ․, Երևան

Արմեն Ղազարյան, դր․, Երևան/Մոսկվա

Արմինե Մելքոնյան, պ․ գ․ թ․, Երևան/Ֆլորանս

Լուսինե Թումանյան, պ․ գ․ թ․, Երևան

Հայկ Մարտիրոսյան, դր․, Պոտսդամ

Արփինե Շպրինգբորն, Գյոթինգեն

Անահիտ Ասատրյան, Երևան

 

Հավելյալ ստորագրեղներ՝

 

  1. Pfr. Mirko Diepgen, Heidelberg
  2. Kerstin Partzsch, Vilshofen a.d. Donau
  3. Prof. Dr. Hans Reinhard Seeliger, Tübingen
  4. Pfr. Wolfhart Koeppen, Passau
  5. Pfr. Christian Dietrich, Klettbach
  6. Pfr. Dr. Alexandru Nan, München
  7. Georgios Vlantis, MTh., München
  8. Spyridon P. Panagopoulos, Patras/GR
  9. Prof. Dr. Dimitrios Moschos, Athen/GR
  10. Prof. Dr. Wolfram Kinzig, Bonn
  11. Pfr. Andreas Brenneke, Bochum
  12. Prof. Dr. Volker Leppin, Hamden/USA
  13. Prof. Dr. Ioanna Stouphi, Athen/GR
  14. Pfarrerin Katy Christmann, Bad Kreuznach
  15. Priester Konstantin Anikin, Halle
  16. Prof. Dr. Jörg Frey, Zürich/CH
  17. Prof. Dr. Guy Stroumsa, Jerusalem/ISR
  18. Prof. Dr. Johannes Zachhuber, Oxford/GB
  19. Assoc. Prof. Dr. Emmanouela Grypeou, Stockholm/SWE
  20. David Bundy, PhD, Manchester/GB
  21. Dr. Thomas A. Seidel, Eisenach
  22. Prof. Dr. Martin George, Bern/ CH
  23. Prof. Dr. Karl Pinggéra, Marburg
  24. Manfred Schürz, Bremen
  25. Prof. Dr. Katharina Kunter, Helsinki/FIN
  26. Dr. Martina Horn, Mainz
  27. Dr. Anahit Babayan, Leipzig
  28. Prof. Dr. Bas ter Haar Romeny, Amsterdam/NL
  29. Prof. Dr. Nils Arne Pedersen, Aarhus/DK
  30. Pfarrerin Marianna Nestoris, Hamburg
  31. Eva Quistorp, Berlin
  32. Pfr. Pascal Schilling, Bochum
  33. Christiane Roesler, Ortenburg
  34. Prof. Dr. Thomas Mark Nemeth, Wien/AUT
  35. Dietmar Nietan, MdB, Düren
  36. Matthias Dörr, Freising
  37. Pfr. Bernhard Speller, Minden
  38. Prof. Dr. Dr. h.c. mult Christoph Markschies
  39. Prof. Dr. Hans-Ulrich Weidemann, Siegen
  40. Prof. Dr. Annette Merz, Tolbert/ NL
  41. PD Dr. Ciprian Burlacoiu, München
  42. Prof. Dr. Lukas Bormann, Marburg
  43. Bischof em. Prof. Dr. Martin Hein, Kassel
  44. Prof. Dr. Heinz Ohme, Berlin
  45. Prof. Dr. Uta Heil, Wien/AUT
  46. Prof. Dr. Markus Wriedt, Frankfurt a.M.
  47. Prof. Dr. Dorothea Wendebourg, Berlin
  48. Prof. Dr. Peter Gemeinhardt, Göttingen
  49. PD Dr. Detlef Metz, Schotten/Tübingen
  50. Prof. Dr. Ernst Koch, Leipzig
Previous Post

Turkish inflation seen nearing 81% in July, falling to 70% by end-2022: Reuters poll

Next Post

Part of Beirut port’s blast-hit silos collapses

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.