Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«Հայոց Ցեղասպանութեան Հարցում Թուրքիան Մեկուսացման Մէջ Է». Թաներ Աքչամ

July 10, 2020
in Mobile Home, Newsletter, Հարցազրոյցներ
0
«Հայոց Ցեղասպանութեան Հարցում Թուրքիան Մեկուսացման Մէջ Է». Թաներ Աքչամ

«ՍԻՎԻԼՆԵԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ ՀԵՏ

Վերջերս, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահութեամբ տեղի ունեցած՝ Բարձրագոյն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ որոշուել էր, որ պէտք է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ պայքարի համար նոր կառոյց ստեղծել: Թեմայի շուրջ «Սիվիլնեթ»ը զրուցել է ԱՄՆ Մասաչուսեթսի «Քլարք» համալսարանի պրոֆեսոր, յայտնի թուրք ցեղասպանագէտ Թաներ Աքչամի հետ:

«ՍԻՎԻԼՆԵԹ».- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրագոյն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ յանձնարարել է «Հայոց Ցեղասպանութեան պնդումներին պատասխանելու եւ ռազմավարութիւն մշակելու համար ստեղծել քաղաքացիական նոր անկախ մարմին»: Այդ կապակցութեամբ «Ֆէյսբուք»ում ձեր բարձրացրած հարցը ձեզ եմ ուղղում՝ ինչո՞ւ եւ ինչո՞ւ հիմա:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Կարծես թէ, երկու պատճառ է նշմարւում: Առաջին՝ չկայ յատուկ պատճառ, գործ ունենք պետութեան աւանդական գործելաոճի հետ: Բացի այդ, 2000-ականների սկզբին Ազգային անվտանգութեան խորհրդին կից ստեղծուել էր «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի համակարգող մարմինը» (ASIMKK): Կառավարման նախագահական համակարգի անցման հետ մէկտեղ այս կառոյցը վերացուեց: Այդպիսով, մնում էր երկու բան անել. կամ ասել, որ նման կառոյցի կարիք չկայ, եւ փաստօրէն հաւանութիւն տալ ASIMKK-ի փակմանը կամ էլ փոխարէնը փորձել աւելի լաւ կառոյց ստեղծել: Նախընտրեցին երկրորդ տարբերակը:

Երկրորդ պատճառը եւ ըստ իս ամենակարեւորը՝ 2023 թուականն է: 2023-ը թէ՛ Թուրքիայի հիմնադրման 100-ամեակն է, թէ՛ ընտրութիւնների տարի է: «Արդարութիւն ու Զարգացում» եւ «Ազգայնական Շարժում» կուսակցութիւններից բաղկացած կոալիցիան (համախոհութիւն- Խմբ.) (ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիա) ինչ գնով էլ լինի՝ ձգտելու է յաղթել ընտրութիւններում: Դրան տանող ճանապարհներից մէկն էլ 2023-ի ընտրութիւններին հանրապետութեան հիմնական խնդիրներն ընդգրկող «համակողմանի» ծրագրով հանդէս գալն է: Հայկական հարցը hանրապետութեան կարեւոր խնդիրներից մէկն է. ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիան փորձում է հարցի վերաբերեալ հանդէս գալ համակողմանի ծրագրով եւ ցոյց տալ, թէ ընդդիմութիւնից աւելի լաւն է: Այդ պատճառով սխալ չի լինի այս նոր քայլը համարել «հայկական նախաձեռնութիւն»:

Կարեւորը հետեւեալ հարցն է. ընդդիմութիւնը չի կարողանալու որեւէ բան ասել այս «նախաձեռնութեան» դէմ, որովհետեւ կառավարութիւնն այն ներկայացնելու է որպէս համազգային գործ, ինչի հետեւանքով ընդդիմութիւնը հակադրուելու փոխարէն ստիպուած է լինելու աջակցել դրան: Իսկ դա իշխանութեան համար մեծ առաւելութիւն է:

«ՍԻՎԻԼՆԵԹ».- Ըստ ձեզ՝ ի՞նչ կարող է անել այս նոր կառոյցը, Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան մէջ փոփոխութիւն սպասո՞ւմ էք:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Կախուած է նրանից, թէ ինչ էք հասկանում՝ փոփոխութիւն ասելով: Կ՛ուզէի առանձնացնել երեք կէտ:

Առաջին՝ նոր կառոյց ստեղծելու որոշման հիմքում ընկած է հինգ համալսարանների պատրաստած համատեղ զեկոյցը: Չգիտենք, թէ ինչ է այն պարունակում: Սակայն կարող ենք ենթադրել, որ առնուազն մի շարք հարցերի շուրջ «մտածել են» ու որոշ «նոր նախաձեռնութիւններով» են հանդէս գալու:

Երկրորդ՝ հէնց նոյն օրերին մամուլում տեղեկութիւն տարածուեց, որ Անիի աւերակների մօտ գտնուող յայտնի Մետաքսի ճանապարհի կամուրջը վերանորոգուելու է: Անցած տարիներին հայ-թուրքական հաշտեցման փորձեր անող միջազգային մի շարք կառոյցներ կամրջի վերանորոգման համար դիմել էին թուրքական կառավարութեանը, սակայն այդ առաջարկները մերժուել էին: Այժմ հէնց Թուրքիան է որոշել նման նախաձեռնութեամբ հանդէս գալ, ինչը բազմանշանակ փաստ է:

Երրորդ՝ միջազգային հարթութիւնում Թուրքիայի փակուղային դրութիւնն է: Ո՛չ ակադեմիական աշխարհում, ո՛չ քաղաքական հարթութիւնում չկայ մէկը, որ Թուրքիայի թէզերը լուրջ ընդունի: Սրանից 5-10 տարի առաջ ակադեմիական աշխարհում հետեւեալ միտքը, թէ «խնդիրը երկու կողմ ունի, եւ այս երկու կողմը տարբեր տեսակէտներ ունեն, այդ պարագայում պէտք է կողմերից հաւասար հեռաւորութիւն պահպանել ու յարգել նրանց տեսակէտները», դեռ կողմնակիցներ ունէր: Սակայն այսպէս մտածող արդէն գրեթէ չի մնացել: Ակադեմիական հաստատութիւններում թուրքական կառավարութեան թէզերը համարում են հերթական ժխտողական տեսակէտ ու լուրջ չեն ընդունում:

Քաղաքական հարթութիւնում համանման իրավիճակ է: Թուրքիան կորցրեց իր ամենակարեւոր ամրոցը՝ ամերիկեան Կոնգրեսը: Արեւմուտքում կարծես թէ չի մնացել մի երկիր, որը չի ընդունում Հայոց Ցեղասպանութիւնը: Նոյնիսկ իսլամական երկրներն են սկսել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Կարող ենք ասել, որ Ցեղասպանութեան հարցում Թուրքիան բոլոր տեսակէտներից մեկուսացման մէջ է:

Այս ամէնը նշանակում է, որ Թուրքիան փակուղային դրութեան մէջ է, եւ այս նոր նախաձեռնութիւնը կարող ենք համարել փակուղային դրութիւնից փրկուելուն միտուած քայլերից մէկը: Ժխտողական քաղաքականութեան էութիւնը չի փոփուելու, բայց հնարաւոր է՝ նոր արտայայտութիւններ ու համանման բաներ շրջանառութեան մէջ դրուեն: Ըստ իս՝ մենք կարծես մի տեսակ հոգեբանական պատերազմի նախաշեմին ենք:

«ՍԻՎԻԼՆԵԹ».- Սփիւռքի հայկական որոշ թեթեր գրեցին, թէ Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ Դատի գործիչներին: Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբն էլ յայտարարում է, թէ Էրդողանը թիրախաւորում է Հայ Դատի ակտիւիստներին (գործիչներուն- Խմբ): Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս յայտարարութիւնները:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Չեմ կարծում, թէ Էրդողանը կարող է միջազգային հարթութիւնում որեւէ մէկին սպառնալ: Բանն այն է, որ ոչ ոք այս տեսակ սպառնալիքները լուրջ չի ընդունում: Ըստ իս՝ Թուրքիայի հիմնական խնդիրը իրեն նորից լուրջ վերաբերուելն է: Թուրքիան փնտռելու է նոր ճանապարհներ ու մեթոդներ, որ իր առաջ քաշած թէզերին լուրջ վերաբերուեն:

«ՍԻՎԻԼՆԵԹ».- Ի՞նչ էք կարծում՝ նոր ռազմավարութեան շրջանակում Թուրքիան կը հրաժարուի՞ «ընդհանուր ցաւ»ի քաղաքականութիւնից, նման հաւանականութիւն տեսնո՞ւմ էք:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Ժխտողական քաղաքականութիւնը չի ենթադրում, թէ պիտի մշտապէս հետեւես միեւնոյն թէզին: Կարելի է ժխտողականութեան մի տեսակից ցատկել միւսին: Այս օրերին հետազօտական աշխատանքի բերումով վերընթերցեցի 1918 թուականին Նոյեմբերի 1ին տեղի ունեցած՝ «Միութիւն եւ Յառաջադիմութիւն» կուսակցութեան վերջին կոնգրեսի (համագումարի- Խմբ) ժամանակ Թալէաթ փաշայի խօսքը: Շատ հետաքրքիր է. Թալէաթը գրեթէ ներողութիւն է խնդրում: Նա մօտաւորապէս ասում է. «Կոտորածները կանխելու համար ես հնարաւոր ամէն բան արել եմ, պիտի պատիժներ կիրառէինք, ամբողջութեամբ չարեցինք, թէ անէինք՝ լաւ կը լինէր»: Հիմա կարող են սկսել համանման բաներ ասել: Կ՛ամ էլ ընդհակառակը՝ կարող է վերադարձ լինի դասական ժխտողական թէզերին, այն է՝ «ոչինչ էլ չի եղել, եթէ ինչ որ բան եղել է, ուրեմն հէնց հայերն են պատասխանատու»:

Անհրաժեշտ է տեսնել երկու բան. առաջինը՝ հոգեբանական հակայարձակման նախապատրաստութիւններ են տեղի ունենում եւ երկրորդ՝ դրան դէմ դուրս եկող ըննդիմութիւն չի լինելու, այսինքն՝ խաղի թելադրողը կառավարութիւնն է…

«ՍԻՎԻԼՆԵԹ».-  Վերջերս «Գազեթէ Դուվար»ում հրապարակուած յօդուածում խօսում էիք Էրդողանի՝ Թուրքիայի Հանրապետութեան 100ամեակի նախապատրաստութեան մասին եւ քննում նրա՝ «հիմնադրի առաքելութեամբ» հանդէս գալու հարցը: Ըստ ձեզ՝ «Նոր Թուրքիա»ի ծրագրում Հայաստանի հետ յարաբերութիւններին տեղ յատկացուա՞ծ է:

ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ.- Չեմ բացառում, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւններում հոգեբանական առաւելութիւն ստանալու նպատակով կարող է համանման յայտարարութեամբ հանդէս գալ, թէ «մենք կողմ ենք նոր նախաձեռնութիւններին, լաւ յարաբերութիւններին»: Սակայն քանի Ադրբեջանն այս հարցում է, ու Ղարաբաղի խնդրում որեւէ փոփոխութիւն չի արձանագրուել, ես չեմ կարծում, թէ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններում փոփոխութիւններ կարող են լինել: Այս ամէնը յիշեցնում է փակուղի, որում Թուրքիան իրեն ամբողջովին կապել է Ադրբեջանի դիրքորոշման հետ: Եւ եթէ ազերիական քաղաքականութեան մէջ փոփոխութիւն չլինի, Թուրքիան որեւէ շարժ չի կարող անել:

Հարցազրոյցը եւ թարգմանութիւնը՝ ԳՈՌ ԵՐԱՆԵԱՆԻ

Previous Post

Village sits atop ancient Hellenistic city

Next Post

Sunken migrant boat found in eastern Turkey

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.