ԱԼԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հայրենիք,
Եթե ես չեմ կարող առանց քեզ,
Ուրեմն դու իմն ես ավելի,
Քան տերևը ծառինը,
Ծառը` հողինը,
Հողը` ջրինը…
Եթե ես չեմ կարող
առանց քեզ,
Ուրեմն ես քոնն եմ ավելին,
Քան աստղերը երկնքինը,
Երկինքը` երկրինը,
Երկիրը` բոլորինը…
Հայրենիք,
Ես այն մանուկն եմ,
Ով քո երակների միջով հոսող
Արյամբ է սնվում…
Պորտալարը,
Որով կապված եմ քեզ…
Չի կտրվում…