Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել

November 18, 2022
in Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի,  այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների արդյունքում   Ք.ա. 7-րդ դարին պատկանող կառույց է բացվել:

«Սա  Ռուսա 2-րդի ժամանակաշրջանն է: Առնվազն 17 մետրը 50 մետրի վրա մոնումենտալ կառույց է բացվում իր ենթակառուցվածքներով: Իհարկե, մենք դեռ մի հատվածն ենք պեղել, որի արդյունքում սալահատակներով, մոնումենտալ պատերով, 11  կլոր սյան խարիսխ է բացվել»,-ասաց  նա:

Բադալյանը պատմեց, որ հնագետները ֆիքսել են նաև հրդեհի հետքեր, այրված շերտ սալահատակի վրա, որոնք արդեն ավելի ուշ փուլերին են վերաբերվում:

«Մենք այս պեղավայրից ունենք նաև միջնադարյան խեցեղենից մի քանի բեկորներ և  ամենայն հավանականությամբ կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարյան ժամանկաշրջանում»,-ասաց արշավախմբի համաղեկավարը:

Նա նշեց, որ ավստրիացի գործընկերներն աշխատում էին Թեյշեբաինի ամրոցից հարավ ընկած հատվածում, հայկական կողմը`  ամրոցի մուտքից հարավ-արևելք ընկած հատվածում: «Ավստրիական խումբը պեղել է մի շարք հնագիտական հետուրարտական ժամանակաշրջանի շերտեր, ինչը փաստում է, որ կյանքը Կարմիր բլուրում շարունակվել է նաև Երվանդունիների ու Աքեմենյանների ժամանակ: «Տարածքից հայտնաբերված մի քանի փոքրիկ, այրված ոսկորների բեկորներից նմուշներ  ենթարկվելու են անալիզի ավստրիացի գործընկերների ուժերով»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ «Կարմիր բլուրում» պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

«Մենք հույս ունենք  ամբողջապես պեղել այս մոնումենտալ համալիրը, այնուհետև ամրակայել և դարձնել  հուշարձանի մաս: Կարծում եմ սա շատ գրավիչ կլինի, քանի որ մենք խոսում ենք շուկայի կամ քարավանատան մասին: Հաջորդ տարի պեղումները ցույց կտան, թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, սակայն, այն ինչ  մենք բացում ենք,  իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է  հայկական քարավանատների ճարտարապետական հատակագիծը»,-հավելեց Միքայել Բադալյանը:

Սեպտեմբերի 24-ից «Կարմիր բլուրում» մեկնարկած  պեղումները կավարտվեն նոյեմբերի 19-ին:

 

Previous Post

Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Next Post

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Երևանում կքննարկեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.