Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանի կայք-էջը

April 14, 2013
in Մշակութային
0
Հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանի կայք-էջը

Հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայկական աստղագիտական ընկերության կողմից ստեղծվել է նրան նվիրված համացանցային կայք-էջ ( http://www.facebook.com/l/uAQF3EMlaAQFZ7wvT2YHO0z8qq5z7V7KISqvfsJjMyHXLuw/markarian.aras.am/), որտեղ առավել լիարժեք տեղեկություններ են տրված Մարգարյանի կյանքի և գործունեության, հետազոտությունների բնագավառների, աշխատությունների, նրան նվիրված գրականության և այլնի մասին: Ինչպես հայտնի է, Մարգարյանի հոբելյանի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Միջազգային աստղագիտական միության պաշտոնական գիտաժողով: Բենիամին Մարգարյանը (1913-1985) հայ խոշորագույն աստղագետներից է, 20-րդ դարի ամենանշանավոր դիտող աստղագետներից մեկը, Բյուրականի հանրահայտ շրջահայությունների հեղինակը և նրա անունը կրող գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկաների հայտնաբերողը:
ՀԱԸ կայք-էջում հավաքված են և ապագայում ավելացվելու են Մարգարյանին առնչվող զանազան տեղեկություններ և նյութեր, տրված են արտաքին հղումներ Մարգարյանի վերաբերյալ համացանցում առկա այլ կայք-էջերին: Մասնավորապես տրված են Մարգարյանի կենսագրությունը և կենսագրական ժամանակագրական ցանկը, հիշողություններ նրա մասին մի շարք աստղագետների կողմից, Մարգարյանի գիտական նվաճումները տարբեր բնագավառներում, այդ թվում Բյուրականյան առաջին և երկրորդ սպեկտրային շրջահայությունները, նրա գիտական արդյունքները փոփոխական աստղերի, աստղակույտերի և աստղասփյուռների, աստղաբաշխության, արտագալակտիկական աստղագիտության բնագավառներում, տեղեկություններ Մարգարյանի գալակտիկաների մասին, Մարգարյանի հրապարակումների լիակատար ցանկը և դրա վիճակագրությունը և լուսանկարների հավաքածու:

Հայկական աստղագիտական ընկերություն

Previous Post

ԵՐԵՒԱՆԻ ԱՐՁԱՆՆԵՐԸ՝ ԱԼԵՔՍԱՆՏՐ ՍՊԵՆԴԻԱՐԵԱՆ

Next Post

ԼՈՒՐԵՐ ԵՕԹՆԵՐՈՐԴ ԱՐՈՒԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԷՆ

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.