Շաբաթ, 17 Օգոստոսի 2019-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հյուրընկալել է Փասադինայի Հայ Կիլիկիա Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Սերոբ Մկրտչյանին և Պարսից ծոցի երկրների Աստվածաշնչյան ընկերակցության գլխավոր քարտուղար Հրայր Ջեբեջյանին։ Վերջինը Լոս ԱՆջելես է ժամանանել իր հեղինակած գրքերի շնորհանդեսի առիթով, որոնց օրինակները նվիրեց դեսպան Բայբուրդյանին։ Անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ մշակույթին առնչվող խնդիրներ, խոսվել է նաև հայ մշակույթի պահպանման գործում Աստվածաշնչի մեծ դերի մասին։