Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն շինբարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ժամկետների և որակի ուղղությամբ

August 14, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն շինբարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ժամկետների և որակի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված նախադպրոցական, առողջապահական, մշակութային կազմակերպությունների շենքերի,   բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների, շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում և որակով ավարտելու ուղղությամբ։ Կամո Արեյանը հանձնարարել է նաև շինբարեկարգման ծրագրերի շրջանակում խստագույն հսկողություն սահմանել տեխնիկական հսկիչների գործունեության նկատմամբ՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ հենց նրանք են պատասխանատու վերջնական և որակյալ աշխատանքի համար: Այս համատեքստում հանձնարարվել է լրջագույն հսկողություն սահմանել ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքների կատարողականները ստորագրել միայն կատարված  աշխատանքները տեղում լիարժեք ուսումնասիրելուց հետո և որակի վերաբերյալ համապատասխան եզրակացության առկայության դեպքում:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 6 վարչական արձանագրություն: «Սանիթեք» ընկերության աշխատանքի արդյունքները հերթական անգամ գնահատելով անբավարար և մտահոգիչ՝ Կամո Արեյանը հանձնարարել է ակտիվացնել դրանք և բոլոր ռեսուրսները կենտրոնացնել պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ, ինչը ենթադրում է ոչ միայն կուտակված աղբի տեղափոխում, այլև աղբամանների և աղբամուղերի ախտահանում:

Կամո Արեյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ուժեղացնել ամենօրյա հսկողությունը աջակցության տարածքային բաժինների աշխատանքների նկատմամբ, օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել ընտանեկան նպաստների  նշանակման  հասցեականությունը՝  իսպառ բացառելով կոռուպցիոն ռիսկերն ու քաղաքացիների հետ անօրինական պայմանավորվածությունների հնարավորությունը: Սոցիալական աջակցության բաժինների պետերն անձնապես կրելու են յուրաքանչյուր գործի վարման օրինականության ողջ պատասխանատվությունը:

Կամո Արեյանի մեկ այլ հանձնարարականով առաջիկա շաբաթվա ընթացքում կուսումնասիրվեն մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների խաղահրապարակներում առկա կարուսելներն ու մարզագույքը՝ դրանց անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում կատարելով նաև դրանց ամրացման աշխատանքներ:

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինական աշխատատնքների ընթացքին, «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանին,  Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանին՝ հանձնարարվել է համատեղ ուսումնասիրել և ավարտել Աշտարակի խճուղու նոր ճանապարհահատվածի հենասյուների և մալուխային ցանցի վերատեղադրումը: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև իրավաբանական վարչություններին էլ հանձնարարվել է վերոնշյալ տարածքում իրականացնել գովազդային վահանակների տեղափոխման, անհրաժեշտության դեպքում  ապամոնտաժման   աշխատանքներ:

 

 

 

 

 

 

http://armenpress.am/arm/news/943702/

Previous Post

Trump made some dangerous changes to environmental policy: Al Gore

Next Post

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.