Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը վերահաստատել է քաղաքական-դիվանագիտական միջոցներով վիճելի հարցերը լուծելու անհրաժեշտությունը

October 28, 2022
in Newsletter, Mobile Home, Արեւելահայերէն Լուրեր
0
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը վերահաստատել է քաղաքական-դիվանագիտական միջոցներով վիճելի հարցերը լուծելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տեղեկատվություն է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ուղարկված կազմակերպության առաքելության աշխատանքի մասին ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ, որտեղ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի են ունեցել ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ մարտական բախումներ, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի:

«Հավաքական անվտանգության խորհրդի անդամները, վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը՝ ամրապնդելու խաղաղությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքականորեն պաշտպանելով ՀԱՊԿ անդամ երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և  ինքնիշխանությունը, քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:

Հստակ համոզմունք կար, որ առկա հակասություններն ու վիճելի հարցերը պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, այդ թվում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված եռակողմ հայտարարություններում շարադրված պայմանավորվածությունների շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նիստի արդյունքներով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել համապատասխան որոշումների նախագծերի լրամշակման վերաբերյալ:

Previous Post

Կրեմլը հրապարակել է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը

Next Post

Israel bets on key Karish gas field to access European market

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.