Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ կընդունվի Հայաստանին օգնություն տրամադրելու լրամշակված նախագիծը

December 19, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ կընդունվի Հայաստանին օգնություն տրամադրելու լրամշակված նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անդրադարձավ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությանը և կազմակերպության արձագանքին: Զասը ընդգծեց, որ ՀԱԿՊ-ը արագ և արդյունավետ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Զասը նշեց, որ ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ սահմանվել։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է գումարվել 5 անգամ՝ քննարկելու հրատապ խնդիրները։ Սա առաջին անգամն է մեր կազմակերպության պատմության մեջ։ Երեք անգամ նիստ է հրավիրվել  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի համաձայն։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ մշակվել է մոնիթորինգային առաքելություն՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ: Կցանկանայի ընդգծել աշխատանքների օպերատիվությունը, որը գրանցվեց սեպտեմբերյան այս իրադարձությունների ընթացքում»,- ասաց Զասը:

Զասի խոսքով՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսված թեժ մարտերի օրը, ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարները հավաքվել են առցանց ձևաչափով ՝ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով անցկացնելու համար, որի ընթացքում քննարկել են իրավիճակը:

«Անմիջապես որոշվեց մոնիթորինգային առաքելություն ուղարկել Հայաստան։ Բառացիորեն մեկ օր անց արդեն Երևան վայրէջք կատարեց մոնիթորինգային առաքելության առաջին խմբի ինքնաթիռը։ Եվ հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք աշխատել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ և արդյունավետ գործել: Այդ առաքելության աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման ժամանակակից միջոցների վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք որոշումներ, որոնք քննարկվել են սույն թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության նստաշրջանում: Կցանկանայի ակնկալել, որ համապատասխան լրամշակումից հետո մենք դուրս կգանք շատ կարևոր փոխլրացնող երկու փաստաթղթերի փաթեթային ընդունման. Խոսքը Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարության մասին է՝ ի աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի»,- եզրափակեց Զասը:

Previous Post

How Republicans are trying to block voters from having a say on abortion

Next Post

ՀԱՊԿ-ն մտադիր չէ ՀՀ-ից հեռանալ, կայացվել են հավասարակշռված և ադեկվատ որոշումներ. Ստանիսլավ Զաս

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.