Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հարցազրույց տաջիկ ցեղասպանագետ Շավքաթ Կասիմովի հետ

May 21, 2013
in Հարցազրոյցներ
0
Հարցազրույց տաջիկ ցեղասպանագետ Շավքաթ Կասիմովի հետ

–Շավքաթ, վերջերս Դուք «Հասարակական ինքնություններ» պարբերականում հրատարակել եք «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» հոդվածը։ Կարո՞ղ եք ասել, թե ինչու եք հոդված գրել Հայոց ցեղասպանության մասին:

Այս հոդվածը որոշեցի գրել, քանի որ կարծում էի, որ կարիք կա հարգելու այդ դժբախտ իրադարձությունների զոհերի հիշատակը՝ հաշվի առնելով դրա հարյուրամյա տարելիցը 2015 թվականին: Հայոց ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ մեկուկես միլիոն մարդկային զոհերի: Ես կարծում եմ, որ մենք կրկին պետք է բարձրացնենք մեղքի և պատասխանատվության հարցը, քանի որ բազմաթիվ վերլուծությունների հիման վրա, դրանց թվում նաև՝ իմ, Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության նպատակային մտադրությունն էր: Ի թիվս այլ նպատակների՝ այն նպատակ ուներ ոչնչացնել առկա քրիստոնյա ժողովուրդներին, գլխավորապես՝ հայերին, հույներին, ասորիներին:

–Հակիրճ կբացատրե՞ք հոդվածի գլխավոր պնդումները և նպատակը:

Հոդվածն ընդգրկում է ցեղասպանագիտության մեջ առկա երկու տեսական մոտեցումներ և քննարկում է` թե ինչու մեկ տեսակետը ավելի գերակա է մյուսի նկատմամբ՝ հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության օրինակը:

Մի տեսակետն առաջարկում է այն դրույթը, համաձայն որի` ցեղասպանությունը արդյունք է նշանակալի համակարգային փոփոխությունների, ինչպիսիք են՝ պատերազմները, հեղափոխությունները, տնտեսական, քաղաքական ճգնաժամերը:  Թեև այն կարևոր ներդրում է հանդիսանում ցեղասպանագիտության ոլորտում, այն չի բացահայտում զանգվածային սպանության գլխավոր շարժիչ ուժը: Մյուս տեսակետը ենթադրում է, որ ցեղասպանությունը սկիզբ է առնում իշխող էլիտայի քաղաքականությունից:

Իմ հոդվածն առաջադրում է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունը արդյունք էր քաղաքական և ռազմավարական այն նպատակների, որոնցով առաջնորդվում էր օսմանյան քաղաքական վերնախավը՝ դիտելով Օսմանյան կայսրությունը միատար ազգային միավորում ստեղծելու գլխավոր ուղին՝ որպես վերջնական որոշում՝ հայերին բռնագաղթի ենթարկելու և նրանց ոչնչացնելու մեջ:

Հայկական փոքրամասնությունը երիտթուրքերի կողմից դիտարկվեց՝ որպես խոչընդոտ պանթուրքիզմի, այն պանթուրքիզմի, որն ի վերջո հանգեցրեց ժամանակակից Թուրքիայի ստեղծմանը: Իմ փաստարկները հիմնավորելու համար ես հիմք եմ ընդունել էմպիրիկ ապացույցները, երկրորդային աղբյուրները և տեսությունները:

–Արդյոք պլանավորո՞ւմ եք ապագայում գրելու նոր հոդվածներ այս խնդրի վերաբերյալ:

Այո, ցանկություն ունեմ գրելու լրացուցիչ հոդվածներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հատկապես` երբ կարողանամ գտնել առաջնակարգ սկզբնաղբյուրներ և էմպիրիկ ապացույցներ:  Ընդհանրապես, կարծում եմ, որ չպետք է ցեղասպանության խնդրին անդրադառնալ միայն պատմագիտական տեսանկյունից, այլև՝ ցեղասպանագիտության, որպեսզի հնարավոր լինի վերլուծություններն իրականացնել ավելի բարձր մակարդակով։ Գիտության այս ճյուղի հեռահար նպատակը պետք է լինի` մշակել ու ապա իրագործել այնպիսի քաղաքականություն, որը կբացառի ապագայում նմանատիպ վայրագությունների իրականացումը:

Զրուցեց Մանե Հակոբյանը

 

 

 

Previous Post

Արտակ Մաղալյան. Դրամաշնորհներ չունենալն ինձ երբեք չի կաշկանդել նվիրումի հաշվին սկսած հերթական գիտական աշխատանքն իրականացնելիս

Next Post

Արտակ Մաղալյան. Վիճակը շտկելու համար պետությունը պետք է իր մեջ ուժ գտնի՝ դեմքով իրապես շրջվելու դեպի գիտությունը

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.