Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀՀԿ-ն սաբոտաժի, ռևանշիզմի և հակահեղափոխության որևէ միտում չունի. Շարմազանով

May 18, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
ՀՀԿ-ն սաբոտաժի, ռևանշիզմի և հակահեղափոխության որևէ միտում չունի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է գործել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մեզ համար շատ կարևոր են բանակաշինության, Արցախի միջազգային ճանաչման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ազգային արժեքների ամրապնդման խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա անդրադարձավ  նաև վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին ՀՀԿ-ի կողմից նոր ձևավորված կառավարության նկատմամբ ռևանշի հասնելու, հակահեղափոխություն իրականացնելու ցանկության վերաբերյալ: «Ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել և մնում է բացարձակապես որպես քաղաքական միավոր: Մենք քաղաքական կուսակցություն ենք: Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական: Եվ նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունի: Եվ խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր մեր մեջ տեսնում են հեղափոխականներ կամ հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, նման եզրույթներ չօգտագործել: Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց՝ եթե ոմանց թվում է, որ քաղաքական կուսակցությունը չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, ապա  նրանք հայտնվել են ոչ ճիշտ իրավիճակում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն զբաղվելու է բացառապես քաղաքական գործունեությամբ՝ իր գաղափարական կարևոր ծրագրերը կյանքի կոչելով և որևէ միտում չունենալով ոչ սաբոտաժի, ոչ ռևանշիզմի, ոչ էլ հակահեղափոխության:

 

http://armenpress.am/arm/news/933940/

Previous Post

Scientists Probe Mystery of How Hair Prematurely Goes Gray

Next Post

Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացմանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.