Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեխնիկական մանրամասները. Օվերչուկ

May 26, 2023
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեխնիկական մանրամասները. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։

«Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը գնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը: Սա շատ կարևոր է», – ընդգծել է նա։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։

«Մենք կոնկրետ կխոսենք այն մասին, թե ինչպիսին է լինելու (խմբ.՝ սահմանի) հատման կարգը և ինչ ընթացակարգեր են գործելու», – հայտարարել է նա։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետները։

Previous Post

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Next Post

Turkey election: What five more years of Erdogan would mean

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.