ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 11-ին ստորագրել է հրամանագիր Արա Ալեքսանյանին հասարակական հիմունքներով Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Համլետ Գասպարյանը ևս նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: