Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը

January 22, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ  նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին` մայիսի սկզբին: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ 4-րդ նախագահի և նոր վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները: 

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ` փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, տեղի կունենա թեկնածուների առաջադրումը: «Նախագահի թեկնածուի առաջադրումը պետք է տեղի ունենա պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի կողմից: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե այս փուլում էլ նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությունը»,– մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:


Այն պահից, երբ ընտրությունը տեղի կունենա որոշակի ժամանակահատված նորընտիր նախագահը չի ստանձնի իր լիազորությունները, որովհետև դեռ պետք է ավարտվեն գործող նախագահի լիազորությունները: Գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Ապրիլի 9-ին խորհրդարանի կողմից ընտրված 4-րդ նախագահը Ազգային ժողովի հատուկ նիստում կստանձնի լիազորությունները, և կդադարեն գործող նախագահի լիազորությունները: 

Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ նույն օրը տեղի կունենա վարչապետի և կառավարության հրաժարականը: Ըստ Սահմանադրության` արդեն ոչ թե պատգամավորների ¼-ը կամ մեկ այլ համամասնություն, այլ խորհրդարանական խմբակցությունները ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում կներկայացնեն վարչապետի թեկնածուների: Ազգային ժողովի հաջորդ նիստում` մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, տեղի կունենա վարչապետի ընտրությունը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Հունվարի 19-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ:

http://armenpress.am/arm/news/919725/

Previous Post

«Ելք»-ն առաջարկի դեպքում կհանդիպի Արմեն Սարգսյանի հետ

Next Post

Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.