Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀՀ տարածք մխրճված ադրբեջանական որոշ խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների շրջափակման մեջ. ԳՇ պետ

September 16, 2022
in Mobile Home, Արեւելահայերէն Լուրեր
0
ՀՀ տարածք մխրճված ադրբեջանական որոշ խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների շրջափակման մեջ. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա այնտեղ են, որ ուղղությամբ ադրբեջանական ուժերը ներխուժել ե՞ն ՀՀ տարածք: ԳՇ պետը դրական պատասխան տվեց:

«Դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդն իր հարձակվողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,-ասաց ԳՇ պետը:

Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ–ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Previous Post

Սյունեցիներն ապրում են՝ հետևելով արծիվների թռիչքի բարձրությանը. թշնամու հարձակմանը ենթարկված Սյունիքը թևաթափ չի լինում

Next Post

Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.