Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակում Սյունիքի մարզի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ

June 9, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակում Սյունիքի մարզի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրն ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից:

Արդյունքում Սյունիքի մարզի տարածքում մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն՝ Ծրագիր 4-ի շրջանակում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել, ճանապարհահատվածի կառուցման նպատակով: Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ կառուցվող  ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում ներառված են Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի,  համայնքներում գտնվող ընդհանուրը 982 միավոր հողամասեր: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել  2023 թ. հունիսի 30-ը:

Կառավարությունն ընդունել է նաև «ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս  բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ «Արձագանք» քանդակի վերականգնման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ հուշարձանի և դրան հարակից տարածքները՝ շուրջ 5000 քմ մակերեսով, հանդիսանում են քաղաքացու սեփականություն: Որոշման ընդունմամբ կկարգավորվեն և կհաստատվեն հուշարձանի նկատմամբ պետության, պետական լիազոր մարմնի իրավասությունները, կհստակեցվի պետական մարմինների գործառույթների շրջանակը, ծրագրվող և իրականացվող աշխատանքների ու միջոցառումների կազմակերպման անխոչընդոտ ապահովումը, հուշարձանի օգտագործման և պահպանության ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը: Բացի այդ, կլուծվեն հուշարձանի տարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության և Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձանը ընդգրկելու օրենսդրությամբ սահմանված հարցերը:

Previous Post

Ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում. Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Next Post

Լաւրով եւ Չաւուշօղլու քննարկեցին «3+3» ձեւաչափը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.